Pastinfo.am-ը գրում է.
Օգոստոսի 9-ին՝ ժամը 00:35-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի երկաթգծի «Թումանյան» կայարանից Ձորագետ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջի տեեկացմամբ՝ պարզվել է, որ «Օպել Վեկտրա» մակնիշի 44 OU 247 պետհամարանիշով ավտոմեքենան դեռևս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կախվել կամրջից:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան տեղի ուժերով դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված:
Հրշեջ-փրկարարները վերացրել են ավտոմեքենայի տեխնիկական անսարքությունները:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/48276
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



