Sport News.am-ի հետ հարցազրույցում գերմանիան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկը հարցին, թե ինչն է գնահատում կանանց մեջ ասել է. <Նախ ասեմ, որ իմ ուշադրությունը գրավում են բացառապես հայ աղջիկները: Բայց սիրահարվել կարող եմ ոչ ամեն աղջկա: Ինձ համար իդեալական աղջիկն առաջին հերթին պետք է խելացի լինի: Ես չեմ կարող ոչ խելացի աղջկա հետ լինել, նրա հետ զրուցել ու դեռ կյանք պլանավորել: Կարծում եմ, յուրաքանչյուր նորմալ մարդ գնահատում է աղջկա խելացիությունը, որն էլ գեղեցկացնում է աղջկան: Ինձ հնարավոր է գերել խելացի եւ ճկուն մտքով: Ինչ վերաբերում է արտաքինին, բնական է, որ դա էլ իր տեղն ունի: Բայց այդ խնդրի առաջ չեմ կանգնել դեռեւս, քանի որ հայ աղջիկները շատ գեղեցիկ են: Ես իմ կյանքը կապելու եմ միայն հայուհու հետ: Շատ են օտարազգի ծանոթյունները, շփումները, բայց հայուհիներին ոչ ոք չի հասնի: Հայուհիները ջերմ են, նվիրվող, սիրող>:
Հարցին, թե որտեղ է անցնելու պսակադրությունը Աբրահամը ասել է. <Միանշանակ, Հայաստանում: Նույնիսկ, եթե Գերմանիայում երկար ժամանակ մնալու խնդիր էլ ունենամ, պսակադրությանս արարողությունը կհետաձգեմ: Այն անպայման անցնելու է իմ հայերնիքում, հայկական եկեղեցում, հայկական պսակադրության ծիսակարգով>:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել