Ինֆորմացիոն և քարոզչական պատերազմը շատ կարևոր ուղղություն է մեր ժամանակներում: Համացանցային տիրույթում կարծես սովորել ենք հակառակորդի տարածած ապատեղեկատվությանը հակահարված տալ և մեր իրական ինֆորմացիան ներկայացնել,այսինքն կասեցնել ինֆորմացիոն գրոհը և հակահարձակման անցնել: Մեր շատ հայրենակիցներ,որոնք սոց կայքերով և համացանցային ԶԼՄ ներով չճշտված ինֆորմացիա տարածելով օգնում էին հակառակորդին,կարծես մեծամասամբ գիտակցել են հարցի լրջությունը և խելքի են եկել...լավ է: Բայց մոռանում ենք,որ կա նաև համացանցից դուրս կյանք ՝իրական կյանք: Մոռանում ենք,որ ոչ բոլորը ունեն համացանցին միացված համակարգիչներ,կամ բջջային հեռախոսներ,որ իրական կյանքում նույնպես դեզինֆորմացիան շատ արագ տարածվող ախտ է: Օրինակ փչացած հեռախոս խաղի սկզբունքով մի լսած բամբասանքը,մինչև հասնում է 7րդ լսողին ամբողջությամբ այլ տեսք է ստանում և գնալով ավելի ահավոր է դառնում: Հարցնում ես,ով է ասել?պատասխանում են եսիմ ինչիս եսիմ ինչի բաջանաղը տաքսու մեջա լսել,կամ այլ աբսուրդ պատասխաններ: Ֆեյսբուքում ընկերներիցս մեկը վերջերս Արցախում է եղել և դիտարկում է արել,որ այնտեղ ,ոչ պակաս թափով քան ՀՀ-ում, տարածվում են ասեկոսեները,իսկ համացանցի տիրույթի հետ կապված գրեթե զրոյական պատրաստվածություն կա ինֆորմացիոն հոսքերի հետ կապված և առաջարկում է Արցախի երիտասարդության հետ արագ և հաճախ սեմինարներ անցկացնել.լավ առաջարկ է,բայց պետք չէ մոռանալ,որ ԼՂՀ-ում և ՀՀ-ում ոչ բոլոր բնակավայրերն ունեն համացանցին միանալու հնարավորություն: Ուրեմն ինչպես անել,որ այն մարդիկ,որ կտրված են համացանցից ինֆորմացիա ստանալու հնարավորությունից,զոհ չդառնան ապատեղեկատվության,բամբասանքների և խուճապային ստերի? : Առաջարկս կարող է առաջին հայացքից ծիծաղ առաջացնել,բայց ինչպես ասում են,լավագույն նորը,դա լավ մոռացված հինն է: Այս դեպքում դա լարային ռադիոն է: Բոլոր հայկական բնակավայրերում՝ՀՀ և ԼՂՀ բնակավայրերում,պետք է արագ կերպով վերականգնել ռադիոգծերը,որ բոլորի տներում,բոլոր հիմնարկներում,խանութներում,կրպակներում,վարսավիրանոցներում և ամենուր լինի լարային ռադիո,որը համացանցի պես,կամ ալիքային ռադիոյի պես անհնար է խափանել հակառակորդի կողմից և որը անգամ էլեկտրաէներգիայի անջատման դեպքում,կարող է 24 ժամ մարդկանց ինֆորմացիա հասցնել,հագեցնել ինֆորմացիոն ծարավը,որ ամեն բամբասանքի չհավատան: Մի մոռացեք նաև ռադիոյի հոգեբանական,դրական ազդեցության մասին բնակչության վրա.անցյալը դա ցույց է տվել: Ասածս քննադատելուց և հնաոճ անվանելուց առաջ ավելի լավ բան առաջարկեք ներկա իրականության պայմաններում:



