Լսիր լռությունս՝
Լսիր չասված բառերս, փակիր աչքերդ ու տես սառած հոգիս, որը քեզ է կարոտում,որը քեզնով է ապրում:
Լսիր այն չասված բառերը, որոնք սրտիս մեջ են խրվել այն պահից երբ քեզ հրաժեշտ տվեցի ձեռքս ամուր բռունցք արած, որ հանակարծ դուրս չգան սիրո այն բառերը, որ մի՜շտ քեզ համար են եղել,փակ աչքերով տես այն օրերը,երբ մենք ուղղակի զբոսնում էինք:
Իսկ հիմա՝ հիմա դու իմ այս բառերից մի տխրի,քանի դեռ արցունքն աչքիս մենակ եմ հիմա:
Քո աչքերն են անվերջ աչքերիս առաջ, քո բառերն են անվերջ իմ ականջներում:
Միթե՞ հեշտ է սիրելով սուտ հրաժեշտ տալը, միթե՞ հեշտ է պա՜րզ աչքերդ տեսնելը, միթե՜ սերը այս պատկերն ունի, միթե՞ մարդկային եսասիրութունը այսքա՜ն մեծ է, որ գետնով է տալիս մի ամբողջ կյանք:
Ա՜խ երանի, թե քիչ լինեյին այս հարցականները ՝
Գիտես ի՞նչ եմ ուզում .
-Ես միայն ուզում եմ փախչել ՝ փախչել այնտեղ,որտեղ սխալները դեռ արված չեն,այնտեղ որտեղ դեռ դու իմ կողքին նստած էիր,այնտեղ որտեղ սերը չի դարձել,այնտեղ որտեղ դեռ ոչ մի արցունք չկա:
Երանի լինեյի այնտեղ, որտեղ դեռ ոչ մի բառ ասված չէր:
Ես քեզ խոստանում եմ դու մենակ չես:Դու մենակ չես քանի դեռ հոգիս քեզ հետ է,քանի դեռ սիրտս քեզ հետ է, քանի դեռ բառերս միայն քո մասին են,քանի դեռ ես կամ,թեկուզ և այդքա՜ն հեռու եմ քեզնից: Դու մենակ չես քանի դեռ միտքս,քանի դեռ աչքերս քո համար են բացվում,քանի դեռ ես միայն քոնն եմ, թեկուզ և հեռվից մեկ ես այնքա՜ն մենակ եմ:
Ես մենակ եմ քանի դեռ սիրտդ կողքիս չէ, քանի դեռ բառերդ իմ համար չեն,քանի դեռ աչքերդ կարոտում եմ: Ես մենակ եմ, թեկուզ դու այդքա՜ն մոտ ես հոգուս:
Գիտես կան բառեր,որ ուղղակի արդեն դժվար են արտաբերվում,ինչպես խոնավացած հողը ինչքան էլ քամին ուժեղ լինի մեկ է վեր չի բարձրանա:Այդպես էլ սիրտս է խոնավացել,այդպես էլ աչքերիցս դուրս չեկած արցունքները լցվել են սիրտս:
Երբ ես սիրեցի քեզ դու տվեցիր ինձ շնչելու ուժ:
Իսկ երբ սիրեցինք միմյանց դու թողեցիր մեզ մենակ ՝ դու ես մեղավոր,որ ես այսօր քեզ եմ սիրում,դու ես մեղավոր,որ ես դեռ շնչում եմ ՝ ես դեռ քեզ սիրում եմ ամեն ապրածս օրվա հետ:
Դու մնացիր իմ երազներում,իսկ ես հավե՜րժ քո սրտում,չէ,որ ես խոստացել էի սիրել քեզ ինչ էլ որ լինի:Ես խոստացել էի ապրել քեզնով:
Մեկ,երկու և երեք ՝
Միթե՞ սերն այսքա՜ն կարճ է,միթե՞ արդեն հեռանալու ժամն է:Ասես անծանոթ մի հյուր էիր,ով ցավոք սրտիս տեղն էլ շփոթել:
Հիմա ժամն է եկել հրաժեշտ տալու միմյանց,ժամն է եկել նայել իրար աչճքերի,որպես օտար՝
Հիմա արդեն ժամն է կարոտելու մեր խոսքերը,հիմա ժամն է,որ դու լսես լռությունս :
Սիրելով գնում եմ և կարոտով ասում ՝
-Ես միայն ուզում եմ փախչել ՝ փախչել այնտեղ,որտեղ սխալները դեռ արված չեն ...