Թվում էր, թե վերջին տարիներին Թուրքիայի ալևիների իրավունքների ուղղությամբ իրականացված թվացյալ քայլերից հետո ալևիների մի որոշ մասը կարող է աջակցություն հայտնել ԱԶԿ-ի թեկնածուին (հաշվի առնելով ընդդիմադիր ԺՀԿ-ից ալևիական միությունների նեղացվածության գործոնը), ինչի հետ կապված էլ Էրդողանը ակնկալիքներ ուներ: Այդուհանդերձ Էրդողանի ռասիստական հայտարարությունները լրջորեն կազդեն ալևիների կողմնորոշումների վրա: Այսօր իսկ Թուրքիայի ալևիների խոշորագույն կազմակերպություններից Ալևիական հիմնադրամների ֆեդերացիան հայտարարել է ընդդիմության թեկնածու Իհսանօղլուին ձայն տալու մասին: Ի դեպ, ալևիական այդ ֆեդերացիան իր հովանու ներքո միավորում է ավելի քան վեց հարյուր ջեմեվիների:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/800959199923322?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



