515X300-Malenko-Hunastan21tv.am-ը գրում է.

Շտապեք դիտել Դիանա Մալենկոյի վերջին «Iզանգը» «21tv»-ի եթերում։ Դիանան մեկնում է։

Սակայն մի մտահոգվեք, նա չի լքում ոչ «21tv»-ի եթերը, ոչ իր եկրպագուների և ոչ էլ Հայաստանը։ Պարզապես Դիանան մեկնում է 10-օրյա հանգստի։ Այս անգամ նրան գրավել է ծովային հանգիստը՝ Ռոդոս կղզում։
 
«Որևէ երկիր մեկնելուց առաջ շատ մանրամասներ եմ պարզում այդ երկրի մասին։ Հունաստանն ինձ համար մեծ կարևորություն ունի որպես քաղաքակրթության օրրաններից մեկը, իսկ Ռոդոս կղզին գրավեց, քանի որ այնտեղ են միանում Միջերկրական և Էգեյան ծովերը, բացի այդ իմ ֆոբիաներից թռչուններից և թիթեռներից ազատ կլինեմ. Թիթեռների հովիտը 30 կմ հեռու է Ռոդոսից»,- մանրամասնեց Դիանան։ 
 
Նա պատրաստվում է հանգստի 5 օրը նվիրել շրջագայելուն, մնացյալ 5-ը՝ ծովին ու լիցքաթափմանը։  Դիանան հանգստի է մեկնում ընկերների հետ։ 
Իսկ թե ինչպե՞ս, կիմանաք՝ հետևելով 21tv.am-ի հրապարակումներին։  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել