Եթե մի պահ բոլորիս համար ցավալի բոթի հուզական մասը մի կողմ դնենք ու առողջ դատենք, ապա ոչ մի դեպքում չի կարելի ի պատասխան սպանել ադրբեջանցի գերիներին:
Նրանց հանրությունը պրոպագանդվել է ֆաշիստական մեսիջներով և հիմա ուրախությունից օրգազմ է ապրում, իսկ մենք ունենք համեմատաբար առողջ հանրություն, մեր լսարանը դա չի ընկալի, չի ընդունի ու փառք Աստծո, որ այդպես է:
Չեմ քննադատում այն մարդկանց, ովքեր սպանության կոչ են անում. մեր եղբայրներն ու քույրերն են էմոցիաների ազդեցության տակ են:
Այս միտքը պաթոսի է վերածվել, բայց ես գիտակցումով եմ ասում. եկեք չմոռանանք, որ մենք բազմադարյան պատմություն ունեցող ստեղծագործ ազգ ենք ու ոչ թե քոչվոր ցեղ: Մեր զինվորը պատվով ոչնչացնում է զինված հակառակորդին, այլ ոչ անզեն գյուղացու վրա ինքնաարտահայտվում...
Ու հենց սա է պատճառը, որ այսօրվա Ադրբեջանը չի կարող մեզ հետ մրցել: