«Signs»-ը Կանդայի առաջին ռեստորանն է, որտեղ աշխատում են խուլ մատուցողներ ու մատուցողուհիներ: Այս ռեստորանը վերջերս է բացվել Տորոնտո քաղաքում:«Signs» ռեստորանը բացելու մտահղացումը պատկանում է Անջան Մաիքումարին: Նա իր նախկին աշխատավայրում մի խուլ հաճախորդ է ունեցել, ում հետ շփումը մեծ դժվարություն է ներկայացրել: Դրանից հետո Անջարը համոզվել է, որ ժեստերի լեզվին տիրապետելը մեծ առավելություն է: Անջարի հիմնադրած ռեստորանում այցելուներին խրախուսում են օգտագործել ժեստերի լեզուն պատվերներ տալիս, իսկ ճաշացանկում յուրաքանչյուր ճաշատեսակի ու խմիչքի դիմաց նկարված է, թե այն ինչպես «կհնչի» ժեստերի լեզվով: 2006 թ.-ին «Statistics Canada» (թարգմանաբար՝ Կանադայի վիճակագրություն) ընկերությունը ցավալի վիճակագրական տվյալներ հրապարակեց: Լսողական խնդիներ ունեցող մարդկանց 10.4 տոկոսը մատնված էր գործազրկության: Ներկայումս այս թիվը կարող է աճած լինել: Գործազրկություն բոորովին խուլ մարդկանց շրջանում, անշուշտ, անհամեմատ ավելի մեծ է, քան լսողական որոշակի խնդիրներ ունեցողների շրջանում: Դեռևս 1998 թ.-ին Խուլերի կանադական ասոցիացիայի իրականացրած հետազոտությունից պարզ է դարձել, որ խուլ կանադացիների 37 տոկոսը գործազուրկ է: Մի շարք երկրներում վիճակագրությունն ավելի սարսափելի է:
Ռեստորանի սեփականատերը

Ռեստորանի անձնակազմը






