Ադրբեջանցիների բախտից մի հայ գիժ, բախտի բերմամբ, թե պատահմամբ, անցավ ականապատ դաշտով (եթե իհարկե ականներ եղել են) ու հայտնվեց թշնամու մոտ, որի համար դարձավ շատ լավ հումք՝ թե դիվերսիայի մասին սուտ ագիտացիայի, թե Քարվաճառում բռնված ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակման համար: Եռամյա կրթությամբ հոգեկան հիվանդին բերման ենթարկելը անհաջող թութակությունն է ԼՂՀ իրավապահների տարածած կադրերի, որոնք բերման էին ենթարկել ադրբեջանցի դիվերսանտին: Շինծու հարցաքննությունը երեւի նույնիսկ ազերների ծիծաղն է առաջացրել Հոկտեմբերյանի զորավարժարանի, Կարենի՝ այնտեղ պատրաստվելու ու այլ էշությունների մասին: Հասկանալով, որ քաղաքացիական հագուստով հիվանդ մարդուն դիվերսանտ ներկայացնելը իրենց իսկ վրա է ծիծաղ բերում, բացի դրանից՝ Կարենի դիմաց չեն ստանալու 2 դիվերսանտներին ու 1-ի դիակը, ազերիները ուղղակի սպանեցին նրան: Այստեղ հայկական կողմը պիտի պարզապես հավաքի իրեն անհրաժեշտ տեղեկությունները ադրբեջանցի բռնված դիվերսանտներից, ԼՂՀ դատարանով դատի, իսկ ավելի ուշ պարզվի, որ երկուսն էլ «կախվելով ինքնասպան են եղել» Շուշվա բերդում: Ուրիշ ոչինչ... (Ըստ էության, հակառակորդն էլ արդեն ձեռ է քաշել իր հանցագործներից, չնայած երեկ Իլհամը հոխորտում էր նրանց վերադարձնելու մասին: Մյուս կողմից՝ Տավուշի մարզում ՀՀ ՊՆ-ն լավ կանի շփման գծի երկայնքով խիտ փշալար քաշի՝ հոգեկան հիվանդ հանդիսացող պոտենցիալ գերիներից զերծ մնալու համար. զարմանալի է, թե անկախ խոտի բարձրությունից, ոնց են Խոջայանի ու Պետրոսյանի նման հիվանդները մեր դիրքապահների քթի տակով հայտնվում սահմանից այն կողմ):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել