
1. Ամեն օր մարդու սիրտն այնքան էներգիա է արտադրում, որը բավարար է բեռնատարին 32 կմ ճանապարհ անցնելու համար:
2. Հիվանդությունների 90 տոկոսը սթրեսի պատճառով են առաջանում կամ բարդանում:
3. Գլխատելուց հետո մարդը դեռ 15 վայրկյան գիտակից է մնում:
4. Քնած ժամանակ մենք հոտառության զգացում չունենք:
5. Մարդու ստամոքսի թթուն բավականաչափ ուժեղ է` ածելին քայքայելու համար:
6. Ինչպես յուրաքանչյուր մարդու մատնահետքը, այնպես էլ լեզվի հետքը տարբեր է և երբեք չի կրկնվում մեկ այլ մարդու մոտ:
7. Եթե մարդու աչքը տեսախցիկ լիներ, այն 576 մեգապիքսել կլիներ:
8. Յուրաքանչյուր մարդու օրգանիզմում բավականաչափ ատոմային էներգիա կա` ավելի քան 1 միլիոն բնակիչներով 20 քաղաք էներգիայով ապահովելու համար:
9. Որքան ավելի բարձր է մարդու IQ-ն, այնքան ավելի մեծ է նրա` երազող բնույթ ունենալու հավանականությունը:
10. 30 րոպեների ընթացքում մարդու մարմինն այնքան տաքություն է արտադրում, որը բավարար կլիներ 113 լ ջուր տաքացնելու համար:
11. Միջինում մարդը տարեկան 4 կգ մաշկ է փոխում:
12. Մարդու ուղեղի 80 տոկոսը ջուր է:
13. Ուղեղն ավելի ակտիվ է, գիշերը քան ցերեկը:
14. Հասուն մարդու օրգանիզմը կազմված է մոտավորապես 7,000,000,000,000,000,000,000,000,000 ատոմներից:
15. Մարդու օրգանիզմում բավականաչափ երկաթ կա 3 մատնաչափ մեխ ստանալու համար: