Araratnews.am-ը գրում է.
Այսօր, երբ Հայաստանը տեղեկատվական պատերազմի մեջ է ներգրավված հարևան Ադրբեջանի հետ, պետք է առավել ուշադիր լինել ազգային անվտանգությանն առընչվող տեղեկություններ հրապարակելիս:
Սակայն բազմաթիվ լրատվամիջոցներ փորձում են շահարկել այդ հանգամանքն ու ավելի հաճախ են սկսում տարածել ոչ ստույգ ինֆորմացիա: Խոսքի ազատության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Հայաստանի լրատվամիջոցները բաժանում է երեք մասի:
«Կան լրատվամիջոցներ, -ասում է նա,- որոնք ներառված են ինֆորմացիոն պատերազմի մեջ: Կան այնպիսինները, որոնք համարում են, որ ցանկացած պարագայում պետք է օբյեկտիվ լինեն: Երրորդ տիպի լրատվամիջոցները նրանք են, որոնց համար նշանակություն չունի, թե որտեղից copy paste կանեն` ադրբեջանական կայքերից, թե հայկական, հաշվի չառնելով ոչ ազգային անվտանգություն, ոչ` էթիկա»:
Մելիքյանի խոսքով` տարածաշրջանի երկրների մեջ խոսքի ազատության ցուցանիշով Հայաստանը երկրորդ տեղում է ըստ «Freedom house»-ի, առաջինը Վրաստանն է, երրորդը` Ադրբեջանինը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ