Esem.am-ը գրում է.

Մեր մայրերը բոլորից լավ են ճանաչում մեզ, ուստի՝ հայտնիների մանկությունն ու բնավորությունը բացահայտելու լավագույն միջոցը նրանց մայրերի հետ զրուցելն էր:) «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Սպոյին մարմնավորող Դավիթ Թադևոսյանը բավականին աշխույժ երեխա է եղել: Նրա մայրը՝ տկն Էմման, ESem.am-ին պատմել է որդու «քաջագործությունների» մասին:)

Դավիթ Թադևոսյանի մայրը տնային տնտեսուհի է: Նա մեր զրույցի հենց սկզբում նշեց, որ որդին շատ խելացի երեխա էր: «Դավիթը ծնվեց իր ավագ եղբոր մահվանից հետո ու դարձավ մեր նոր կյանքի սկիզբը: Բոլորս յուրահատուկ էինք սիրում նրան,  և նա այնքան էր ընդունում այդ սերը, այնպես էր փոխադարձում, որ թվում էր` մեծ մարդ է:  Մինչև երկու տարեկան շատ ենք երես տվել նրան ու շատ չարաճճի էր, բայց նաև վերին աստճանի ընդունակ: Կարողանում էր բազմանիշ թվերը մտքով գումարել և մեզ ասել ճիշտ պատասխանը»,- հպարտությամբ ասաց տկն Էմման: Նա միշտ կարծել է, որ որդին մաթեմատիկոս կդառնա: «Վերլուծող միտք ուներ: Իններորդ դասարանում, երբ նա արդեն Թատերական խմբակի էր գնում, ես ասում էի` մի՛ հավատացեք, նա մաթեմատիկոս է դառնալու, նա հինգ տարեկանից ցույց է տվել իր հմտությունները, սակայն ավարտական քննության ժամանակ հայերենը բացարձակ գերազանց  պատասխանեց: Այդ շրջանում պարապում էր ու խորությամբ ուսումնասիրում հայ գրականությունը, տնօրենը ձեռքերը բարձրացրել է ու ասել` Դավիթ,  էլ ոչինչ չունեմ ասելու, քեզ մեծ բեմեր եմ մաղթում»,- ոգևորությամբ շարունակեց դերասանի մայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել