Հայլուր. Բարև՛ Ձեզ, այսօր Երևանի կենտրոնում պայթուն է տեղի ունեցել: Ըստ նախնական տեղեկությունների պայթեցվել է «ԲՕՇ» ազգայնականներին պատկանող ակումբը դեպքի կապակցությամբ բերման են ենթարկվել մի քանի տասնյակ համասեռամոլ: Օրինաց Երկիր հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է համասեռամոլ ակտիվիստներին անհիմն բերման ենթարկելը: Ազգային Ժողովն այսօր 3-րդ ընթերցմամբ ընդունեց նախագահ ` Տիգրան Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում 2008-2013 թ եղած ճգնաժամի փաստը հերքելու համար: Նախագահն այսօր մասնակցել է առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի անվան գրադարանի բացմանը: Կառավարության շենքի մոտ այսօր կրկին մարդաշատ էր: մանր և միջին բիզնեսի ներլայացուցիչները բողոքում էին բարձրացող հարկերի դեմ: Ակցիան ղեկավարում էր նախկին գործարար պադգամավոր Գագիկ Ծառուկյանը: Հասարակական կարգի խախտման մեղադրանքով նրան և նրան պատկանող «ՕՓԵԼ» մակնիշի մեքենան բերման ենթարկվեցին ոստիկանություն:
Արդարադատության նախարար Ռուբեն Հայրապետյանն այսօր ընդունել է եվրոպայի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահին, որից հետո բարձրաստիճան հյուրի պատվին ճաշկերույթ է կազմակերպվել «Հարսնաքար» ռեստորանաին համլիրում:
Եվ վերջում մեկ ուրախալի լուր այսօր Հայաստանում ծնվել է 12 երեխա 2 աղջիկ և 10 տղա, վիճակագրական ծառայությունը հայտնում է, որ այսպիսի բարձր ծնելիության տեմպերով մեր բնակչությունը շուտով նորից կհատի 2014 Թվականին գրանցված 1.5 միլոնը:

Այսօր այսքանը:

Շարունակելի.....


Հ.Գ. Աստված չանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել