Չեմ կարծում, թե հիմա պացիֆիստական քարոզների ժամանակն է: 10 օր առաջ՝ միգուցե, 1 ամիս անց՝ հնարավոր է, բայց ոչ հիմա: Որովհետև հիմա պացիֆիստական քարոզ տանողները շատ նմանվում են Աշոտ Բլեյանին, ով 1992 թվականին հայրենասիրությունն ու արժանապատվությունը հարևանի այգու տանձի ծառի տակ թաղեց և գնաց Բաքու, իսկ երբ վերադարձավ, սկսեց համոզել, թե Ադրբեջանի պես "հզոր" երկրի դեմ պատերազմի շարունակման դեպքում Հայաստանն ու Ղարաբաղը հեռանկար չունեն, ապագա չունեն, գոյության հնար չունեն: Պետք չէ շարժվել տրորված էդ արահետով: Հիմա 1992-ը չէ, որ ձեզնով զբաղվելու ժամանակ ունեցող մարդիկ չլինեն: Ու էդ մարդկանցից ոչ ոք ճակատներդ համբուրի: Թքելը՝ հա, հնարավոր է: Ու ոչ թե որովհետև ազգայնական են, զոմբիացված են կամ էլ իշխանական կերակրատաշտի մոտ են (բնութագրումներն ու բնորոշումները ձերն են): Այլ որովհետև հենց էս պահին ձեր արածը նույնն է, ինչ կախվածի հարազատներին ամեն օր պարանին նվիրված պոմներ կարդաս: Պարզ է, չէ՞, թե նման "սերն առ մերձավոր" ինչ հետևանքներ կունենա: Սա սպառնալիք չէ,սա վատ ակնարկ չէ, սա նախազգուշացում է, որի հիմքում ընկած է սերը հենց ձեր՝ մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ: Որովհետև չկա նորմալ մարդ, ով պատերազմը գերադասում է խաղաղությունից: Չկա նորմալ մարդ, ով չի զարհուրում հնարավոր պատերազմի հետևանքներից: Բայց նաև չպիտի լինի նորմալ մեկը, ով քարեր կնետի այրվող շենքը հանգցնել փորձող հրշեջների վրա: Քարերը գցեք ձեռքներիցդ, հարազատներս:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/865100953514000
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել