1in.am-ը գրում է.
Հոլիվուդյան աստղային զույգ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը միայն նշանադրված կմնան: Դերասանուհին հայտարարել է, թե չի ամուսնանա դերասանի հետ, որի հետ համատեղ վեց երեխա են դաստիարակում, գրում է storystar.ru-ն:
Անջելինա Ջոլին ցնցել է իր երկրպագուներն այդ հայտարարությամբ: Դերասանուհին հայտնել է, որ չի պատրաստվում ամուսնանալ իր սիրելիի հետ, չնայած որ նրա մատնեմատը հսկայական ադամանդով մատանի է զարդարում:
Աստղը ասել է, որ հարսանիք չի լինելու և ավելացրել է, որ այդ կապակցությամբ ծրագրեր չունեն: Իսկ դեռ բոլորովին վերջերս ենթադրվում էր, որ հարսանիքը տեղի կունենա արդեն այս աշնանը՝ Ֆրանսիայում:
Բրեդ Փիթն այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1394709.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել