Replik.am-ը գրում է.
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը օգոստոսի 17-ից սկսում է ռուսաստանցիներից ընդունել ծանուցում` վերջիններիս երկրորդ քաղաքացիության մասին: Այս մասին այսօր` օգոստոսի 7-ին հայտնել է ԴՄԾ-ի քաղաքացիության հարցերով վարչության պետ Վալենտինա Կազակովան:
«Սկսած օգոստոսի 17-ից փաստաթղթերի ընդունումը կիրականացվի և փոստի, և միգրացիոն ծառայության միջոցով»,-ասել է Կազակովան:
Նա նշել է, որ ծանուցումը պետք է կատարել միայն ՌԴ տարածքում, իսկ եթե տվյալ մարդը մշտական ապրում է արդասահմանում, ազատվում է երկրորդ քաղաքացիության մասին ծանուցելու պարտականությունից: Երկրորդ քաղաքացիության մասին Միգրացիոն ծառայությանը պետք է հայտնեն բոլոր նրանք, ովքեր մուտք են գործում ՌԴ տարածք և դա պետք է անել 60 օրվա ընթացքում:
Նշվում է նաև, որ օրինախախտության ցանկացած դեպք առանձին քննարկվելու է և առանձին որոշում է կայացվելու:



