И на том пронесло. ՌԴ-ի ավիացիոն պատժամիջոցները շրջանցեցին մեզ
Նոր կարդում եմ իմ համար արդեն հոգեհարազատ մարդ դարձաց (Լավ նորություներա ասում դրա համար)` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չարչինյանի` Արմենպրես Գործակալության տված հարցազրույցը, որում մասնավորապես ասվում է. «Ուկրաինայից դեպի Հայաստան չվերթներ իրականացնող միակ ավիաընկերությունը «Ուկրինական միջազգային ավիափոխադրողները» իր չվերթների ուղղությունը փոխել է այն բանից հետո, երբ Ուկրաինայի տարածքում կործանվեց մալայզիական «Բոինգ-777» ինքնաթիռը: Ներկայում Ուկրաինայից Հայաստան չվերթներն իրականացվում են Ռումինիայի ուղղությամբ շրջանցելով Ռուսաստանի օդային տարածքը»:
Էնպես, որ էս անգամ էլ ՌԴ ու հսկաներ «պատերազմում» մեր «կորուստները» 0 են` էս պահին Հայաստան-Պատժամիջոցներ խաղի հաշիվը 2:0-ա, օգուտ Հայաստանի:
Հիշեցնեմ նաև, որ մեր տնտեսություն էլ չի տուժում հսկաների պատժամիջոցներից (ես չեմ ասել, արդյունաբերողների միության նախագահնա ասել, եթե չեմ սխալվում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել