1. Բարձրաձայնեք ձեր սպասումները
Տղամարդիկ երբեք չեն կարողանում ինքնուրույն գլխի ընկնել, թե ինչ է սպասում իրենցից կինը: Պետք է ինչ-որ ձևով ակնարկել ձեր սպասումները, որպեսզի հետո սխալ հասկացվելուց չբողոքեք:
2. Մի ստիպեք տղամարդուն սիրել ձեր ընկերուհիներին
Երբեք մի ստիպես տղամարդուն ժամանակ անցկացնել ձեր ընկերուհիների հետ եթե նա դա չի ցանկանում: Տղամադկանց հետաքրքիր չեն ձեր զրույցի թեմաներն ու այցելած վայրերը: Բայց իհարկես սա չի նշանակում, որ դուք պետք է չունենաք ընդհանուր ընկերներ:
3. Հաճախ գրկախառնվեք
Շատ դեպքերում մի գրկախառնությունը կարող է ասել ավելին, քան հարյուրավոր բառերը: Գրկախառնությունները ոչ միայն մտերմացնում են ձեզ, այլև հոգևոր հանգստության ու ապահովության հաճելի զգացում պարգևում:
4. Երբեք որոշում մի կայացրեք էմոցիաների ազդեցության տակ. Հիշեք այն ինչ անտանելի ու անլուծելի է թվում այսօր, միշտ չնչին ու անկարևոր է դառնում վաղը:
5. Մի հիշեք անցյալը Բոլոր հարաբերություններն էլ ունենում են դժվարություններ: Եթե ձեր սիրելին սխալվել է և դուք ներել եք նրան, երբեք մի հիշեք դա, ու ամեն հարմար առիթվ մի հիշեցրեք ձեր «մեծահոգության» մասին, կարողացեք մոռանալ ու անցյալը անցյալում թողնել:
6. Միասին ժամանակ անցկացրեք
Պետք է միշտ ժամանակ գտնելսիրելիի կողքին լինելու համար, անգամ եթե դու աշխարհի ամենազբաղված մարդն ես: Կարևոր չէ, թե ինչով կզբաղվեք, կարևորը միասին դա անելն է:
7. Շնորհակալ եղեք
Կարողացեք գոհանալ ձեր ունեցածով և շնորհակալ լինել ամեն մի մանրուքի համար: նա ձեզ համար մի փոքր բան է արել, մի անտեսեք և մի ամաչեք շնորհակալություն հայտնել: Դա ամենալավ գնահատականն է ու շատ հաճելի է:



