
«Լողափ» և «կարմիր» բառերը սովորաբար մտքում երբեք միասին չեն ասոցացվում, սակայն Չինաստանի Պանջինի շրջանում գոյություն ունի իրական կարմիր լողափ, որն ասես անիրական հեքիաթից լինի: Բանն այն է, որ այստեղ հատուկ տեսակի ջրիմուռ է աճում, որը ծաղկելով ապրիլին կանաչ երանգ է ունենում, սակայն արդեն աշնանն այն փոխում է գույնը` դառնալով վառ կարմիր ու մանուշակագույն:
Ամեն տարի հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում այստեղ` ականատես լինելու այս բնական մոգական փոխակերպմանը: Պետք է նշել նաև, որ այստեղ մոտ 260 տեսակի թռչուններ են բնակվում, որոնք էլ ավելի հրաշագեղ տեսարան են ստեղծում:
Լողափի ընդհանուր տարաքը 26 կմ է ձգվում` ունենալով մոտ 1 կմ լայնություն, սակայն ամբողջ տարածքը չէ, որ բաց է հասարակության համար` յուրահատուկ էկոհամակարգը պահպանելու նպատակով:












Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



