Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու…այսօր արդեն այս անունների կողքին հնչում է մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանի անունը: Ֆրանսիական կայքերից մեկը` So footնյութ է տեղադրել, որում ֆուտբոլային մասնագետների ուշադրությունը հրավիրել է Հենրիխ Մխիթարյանի խաղի վրա և նրան համեմատել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

Ուկրաինայի ‎ֆուտբոլի առաջնության 6 տուրում 10 գոլով աչքի ընկած ֆուտբոլիստով հետաքրքրված են հայտնի ֆուտբոլային ակումբներ: Ըստ շրջանառվող լուրերի` Անգլիայի «Արսենալն» ու իտալական «Լացցիոն» ուզում են իրենց ֆուտբոլային ակումբներում տեսնել Հենրիխ Մխիթարյանին:

Ըստ որոշ կայքերի` Հենրիխի տարեկան աշխատավարձը 2012 թվականի դրությամբ կազմում է շուրջ 360.000 ամերիկյան դոլլար:


Ֆուտբոլասեր Հասմիկ Միկիչյան

Նյութը` esyes.am-ից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել