Հայոց բանակի վերջին սխրագործությունների ֆոնի վրա կտրուկ նվազեց նրան ուղղված հասարակական քննադատությունը: Այդ իսկ պահին Պաշտպանության նախարարն անհաժեշտ համարեց պաշտպանել իրեն ենթակա մի գեներալի դիրքերը, արդարացնելով 160 հազար դոլար արժողությամբ մեքենա ունենալու նրա իրավունքը այն հանգամանքով, որ դա նրան «նվիրել էր Ռուսաստանից մի հայ գործարար-բարերար»: Մի կողմ թողնենք մեր աղքատ երկրում ու բանակում շքեղության, պարկեշտության ու հարիրության հարցերը: Պատկերացնենք մի պահ որ ՀՀ ԶՈւ մեկ այլ գեներալին, գնդապետին կամ անգամ մայորին մեկ այլ գործարար-բարերար այդպիսի նվեր մատուցի, կամ էլ ասենք Ռուսաստանում, Ղրիմում, Իսպաիայում մի կոկիկ տուն, կամ էլ շվեյցարական բանկում մի կլորիկ հաշիվ: Համապատսխան «ծառայությունների» դիմաց, իհարկե: Օրինակ, Քարվաճառում զինվորական կառույցների ու բանակի կառուցվածքի քաղտնիքների դիմաց, որի համա, ըստ ՊՆ պաշտոնական հաղորդակցության, Հայաստան վերջես ուղարկվել էր դիվերսիոն խումբ Ազրբայջանից: Ընդ որում, սույն «բարերարը» ամպայման չէ որ ազերի լինի, մեր մեծահարուստ ազգակիցները Ռուսաստանում աչքի են ընկնում Կեսարից առավել կայսրապաշտությամբ…Եվ ՀՀ ՊՆ կարող է չիմանալ հերթական «բարեգործության» իրական աղբյուրը: Իսկ այն որ դա միանգամայն հնարավոր կասկածել պետք չէ, մեր հանրությունը նախադեպ շատ է սիրում և այն, ինչ թույլ տրվեց մի գեներալին, կուզենան և մյուսները: Ժամանակին մեր հասարակությունը մեծահոգաբար անտեսեց մի աննշան նման «բարեգործություն», երբ ՀՀ առաջին նախագահին «Մերսեդես» նվիրեց ոչ ավել ոչ պակաս խՍՀՄ ԿԳԲ նախագահ Կրյուչկովը: Այսօր սա հարցեր կառաջացներ ու մի շարք հարցերի պատասխաններ էլ կտար: Մեր հանրությունը խիստ է վերաբերվում մե բանակին, ինչպես սիրած երեխային են վերաբեվում խելացի ծնողները: Երես մի տվեք ձեր ու մեր երեխաներին, անգամ եթե նրանք գեներալների ուսադիր են կրում: վաղը ուշ կլինի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել