Ռուսաստանի դիվանագիտության կրեատիվ ռեսուրսը սահմանափակ է:
Սերգեյ Լավրովին ու նրա թիմին դժվար է մեղադրել պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններն, ըստ էության, սահմանափակում են Ռուսաստանի մանևրելու հնարավորությունը:
Ղարաբաղյան լարվածությունն ու կոնստրուկտիվ դերակատարությունը Մոսկվային միշտ պետք են լինում, երբ նա ֆորսմաժորային իրավիճակում է հայտնվում հետսովետական տարածքում:
Վեց տարի առաջ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին հանդիպման հրավիրեց վրացական ճգնաժամի ֆոնին: Այն օրերին Մոսկվան համեմատաբար հեշտ էր մարսել վրացական վեցօրյա պատերազմի միջազգային հետևանքները ու Ղարաբաղում լուրջ կրակոցների կարիք չկար:
Ուկրաինայում ճգնաժամն ավելի խորն է, Ռուսաստանի միջազգային դրությունն ամենաանմխիթարը ՙՙսառը պատերազմից՚՚ հետո:
Թերևս դա էր պատճառը, որ Սոչիին նախորդեցին լուրջ կրակոցները ու շուրջ երեք տասնյակ զոհերը...



