Լևոն Հակոբյանը 32 տարեկան է, ծնվել և ապրում է Երևանում: 14 տարի է, ինչ տառապում է պոլիարթրիտ հիվանդությամբ: 2009 թվականից գամված է հաշմանդամի սայլակին, չի կարողանում կատարել տարրական գործողություններ, ունենում է անտանելի ցավեր, ինչի պատճառով ընդունում է ցավազրկողներ, որն էլ իր հերթին առաջ է բերում նոր հիվանդություններ: Քնել չի կարողանում, 3 տարի է, ...ինչ տնից ընդհանրապես դուրս չի եկել` արևի երես տեսնելու և մաքուր օդ շնչելու: Միակ և վերջին փրկությունը հոդերի վիրահատությունն է: Նրան կարող են օգնել միայն Չեխիայում, Գերմանիայում և մի քանի այլ երկրներում: Նրան վիրահատելու համար հարկավոր է 40.000 եվրո: Մեր ամեն մեկիս քայլը կմոտեցնի Լևոնին իր երազանքի իրականության դառնալուն:Հաշվեհամար 1150012939310101 ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ (ABB ArmBusiness Bank)
Երևան,Հայաստանի Հանրապետություն
Հաշիվը բացված է նրա քրոջ և խնամակալ Աննա Հակոբյանի անունով
Հեռախոսներ` +37494 27 20 60 +37410 27 05 32

«Եթե ինձ Աստված հնարավորություն տար գոնե մեկ օրով քայլելու, ես կվայելեի իմ ամեն մի քայլը, կյանքի իրական հաճույքները, կզգայի արևի ջերմությունը, մաքուր օդը, քամին, կքայլեի անձրևի տակ, ամուր կգրկեի հարազատներիս և ընկերներիս: Ամեն Աստծո առավոտ, երբ մարդը բացում է իր աչքերը, չի մտածում, թե ինչքան լավ է, որ արևի լույս է տեսնում, քայլում, զգում,շոշափում: Հիշեք, որ դա ինչ-որ մեկի երազանքն է...Պահպանե՛ք ձեր առողջությունը: Մարդիկ ցավոք կորցնելուց հետո են զգում և գնահատում առողջության կարևորությունը». Լևոն Հակոբյան 

Մենք բոլոր ապրում ենք մեկ անգամ, եկեք այդ մեկ անգամվա ընթացքում գոնե մեկ անգամ իրար օգնենք: Ամեն մեկիդ օգնությունը կարևոր է մեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել