Կառաջարկեի ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա. Ռուբեն Հայրապետյանի /նեմեց Ռուբոյի/ մանդատը վայր դնելու մտքից հրաժարվելու, այսինքն մտքափոխ լինելը համընկնում է այսպես կոչված «քրեական գործի» բեկումային պահը, երբ այլևս, վերջնականապես այնպիսի տեսքի բերվեց այդ գործը քննիչների ջանքերով, որ Վահեին սպանողների, նրա ընկերներին դաժան ծեծի ենթարկողների նկատմամբ ուղղակի մեղադրանքները, և հասցեագրված պատասխանատվությունը ջրվեց, հիմնավորվեց այսպես կոչված «գործի» նյութերով, ջրվեց սվաղվեց և պատնեշվեց հանցագործությանը նեմեցի ուղղակի և անմիջական մասնակցությունը, առնվազն տեղեկացված լինելու ևպատասխանատվության հարցը... սրանք էին մեր քաջարի ոստիկանության, քննիչների կարևոր երաշխիքները նեմեցին, որի հիման վրա այլևս, սկսեց ծանր չտանել Վահեի մահը, և հրաժարվեց մանդատը վայր դնելու մտքից.. ավելին, հիմա երևի մտմտում է վրեժխնդիր լինել իրեն «նեղացնողներին» ՃՃՃՃՃՃ և վերստին ոստիկանության և քննչական գլխավոր վարչության բարձր հովանու ներքո.... դեռևս շաաաատ քիչ բաներ են ասվել այլևս «Հանցաքարի» գործով ոստիկանության, քննիչների հանցագործ, կրկնում եմ ամենայն պատասխանատվությամբ, հանցագործ և գիտակցված անգործության, որոշ դեպքերում ուղղակի կոծկման, հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով գործողությունների մասին.. մի մտածեք, կասվի, և շաաաատ հիմնավոր, լուրջ կերպով.... Շիրվանզադեի «Պատվի համար»-ի տրամաբանությամբ «այս ոսկորը»/կներեն ինձ Վահեի հարազատները, մյուս տուժածները/ կուլ չեք տալու... մնացածը հաջորդիվ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: