Խղճի մտոք ասած, մեծագույն դժբախտություն է կախված լինել մի տիրակալի քմահաճույքից, որի վերաբերյալ երբեք չես կարող իմանալ, թե նա բարի կլինի արդյոք, մինչդեռ միշտ նրա ձեռքին է վատ լինելը, երբ նա այդ ուզենա...
Բռնակալն ինքնըստինքյան պարտված կլիներ, միայն թե երկիրը չհամաձայներ իր ստրկությանը: Ոչինչ հարկավոր չէ նրանից խլել, հարակավոր է միայն ոչինչ չտալ նրան: Հարկավոր չէ, որ երկիրն իր օգտին ջանքեր գործադրի. միայն թե նա իր դեմ ոչինչ չգործադրի: Ես չեմ պահանջում, որ դուք կռվեք նրա դեմ, հարձակվեք նրա վրա: Դադարեցեք միայն նրան աջակցելուց, և դուք կտեսնեք, թե նա ինչպես այն վիթխարի արձանի նման, որի տակից հանել են պատվանդանը, փուլ կգա սեփական ծանրության տակ և ջարդուփշուր կլինի:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=421585774543427&set=a.133225563379451.12774.100000760256639&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



