Այսօր հայազգի Սովետական Միության նավատորմի Ծովակալ, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովի ծննդյան օրն է: Ծնվել է 1894թ.-ի օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում: Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները: Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ եւ Սեւ ծովերի նավատորմերի ստեղծման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը նաեւ գրող էր: 1958թ-ից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967թ-ից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ:Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի եւ գիտության բաժնում: 1913թ ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը:1917թ Իսկակովը մեկնել է Պետրոգրադ եւ ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով` ստացել է սպայի կոչում: Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է «Իզյասլավ», «Ռիգա», «Կոբչիկ» ռազմական նավերի վրա: 1918թ` մինչեւ Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին:1920թ-ից տեղափոխվել է Կասպից ծով եւ ծառայել որպես «Դյատելնըստ» հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23թթ ղեկավարել է Սեւ ծովի կապի եւ հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27թթ աշխատել է սւեծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ: 1928թ Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները:1932թ-ից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր եւ դասավանդել է միեւնույն ուսումնական հաստատությունում` մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938թ ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում եւ նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար: Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը: 1942թ հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով սպիպված են եղել մի ոտոքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում: 1944թ մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում: Մեծ է նրա ավանդը նաեւ ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում: 1932թ ստանալով պրոֆեսորի կոչում` Իսակովը իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների եւ ստրատեգիաների մշակման վրա, որոնք ի դեպ շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում: 1937թ պաշտպանելով դիսերտացիան` Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան:Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգեւների: Մահացել է 1967թ հոկտեմբերի 11-ին` Մոսկվայում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=275400725895115&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել