Պահանջում ենք Չեմպիոնների Լիգայի հեռարձակումները ՆՏՎ+ով

Այս մրցաշրջանից Արմենիա հեռուստաընկերությունն է գնել Հայաստանում Չեմպիոնների Լիգայի հեռարձակման իրավունքները, այդ իսկ պատճառով օրենքի խախտմամբ անջատվում են զուգահեռաբար ընթացող կաբելային հեռարձակումները:
Ինչու՞ օրենքի խախտմամբ: Որորվհետև ըստ օրենքի Արմենիան իրավունք ունի չթույլատրել հեռարձակումը այլ հայկական ալիքով, քանզի հեռարձակման իրավունքն իրենն է, բայց անջատել կաբելային հեռարձակումները նրանք իրավունք չունեն, քանի որ դա վճարովի ծառայություն է, և մենք, որպես սպառող, կոպիտ ասած վճարում ենք այդ ապրանքի համար:
Եկեք պահանջենք Արմենիայից, որ վերականգնեն ՉԼ կաբելային հեռարձակումները, եթե տեղի չտան, մեր հաջորդ քայլը կլինի միասնաբար դատական հայցեր ներկայացնելը, Արմենիայի կողմից կաբելայինի յուրաքանչյուր բաժանորդի ամսավճարը ամսեկան մուծելու պահանջով, եթե մենք պետք է և մուծենք կաբելայինի համար, և նայենք Արմենիայով, ուրեմն այդ ընկերությունն էլ թող վճարի մեր փոխարեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել