Սիրելի ընկերներ, ձեզանից մի քանիսը հարցրեցին, թե ինչպես վարվել Օգոստոսի 15-ին: Ինչ ուտել, ինչ չուտել, որ ժամին աղոթէլ, ուր գնալ և այլն:
ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ
Ամենակարևոր բանը որ այդ օրը պիտի պատահի ամեն մեկիս հետ, դա պիտի պատահի մեր սրտերում, մեր ներսում, այնտեղ, որտեղ մենք որոշումներ ենք կայացնում մեր կյանքի վերաբերյալ: Ապաշխարել նշանակում է զղջալ ու ՓՈԽՎԵԼ: Ես զղջում եմ իմ չար մտածումների ու գործերի համար, ես փոխում եմ իմ միտքը, ես փոխում եմ իմ ներքին անձը, միտքս փոխելուց հետո ես տարբեր ձևով եմ մտածում Աստուծո, կյանքի, մարդկանց մասին:
Եթե ուզում էք եկեղեցի գնալ ու ժամերգության մասնակցել ու այնտեղ աղոթել, ապա խնդրեմ: Հիշեք կարևորը, որ այդ օր փոփոխությունը (դեպի Աստված, դեպի Սեր ու Արդարություն) լինի հենց ձեր սրտի մեջ, ձեր մտքում, որովհետև ինչպիսին որ ձեր մտքերն են, այնպիսին էլ կլինի ձեր կյանքը: Եթե ձեր մտքերը խաբել, խորամանկել, ստել, հպարտանալ, ատել, բամբասել ու ձեր շահի համար դիմացինին զրկելն է, ապա ձեր կյանքերն էլ այդպիսին կլինեն: Ապաշխարհություն նշանակում է ետ դառնալ այսպիսի բաներից: Իսկ եթե ձեր մտքերը Սիրո, Բարության, Հոգատարության, Խնամքի, Խղճի ու Դիմացինի նկատմամբ Արդարության մասին են, ապա ձեր կյանքերն էլ այդպես կլինեն՝ խաղաղ, ուրախությամբ ու սիրով լի:
ԻՆՉՈԻ ՍՐՏՈՒՄ ու ՄՏՔՈՒՄ
Հիսուսն ասեց
1. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ Ավետարան ըստ Մաթևոսի, գլ. 4, համար 17
2. «Աստծու արքայութիւնը ներսում, ձեր մէջ է»։ Ավետարան ըստ Ղուկասի, գլ. 17, համար 21
3. «Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։» Հայտնություն, գլ. 3, համար 20
Դրա համար և Սբ. Գիրքը և եկեղեցու հայրերը ուսուցանում են որ ապաշխարել նշանակում է զղջալ քո անցյալ սխալներ համար ու փոխել միտքն ու մոտեցումներդ հենց քո անձի մեջ, քո սրտում:
ԾՈՄ/Պահեցողություն
1. Աստված Հովնան Մարգարեին ասաց, որ գնա Նինվե քաղաքում քարոզի. Հովնանը գնաց ժողովրդին ասաց «Եւս երեք օր, եւ Նինուէն պիտի կործանուի։ Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծու պատգամին, ՊԱՀԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան։» Աստված փրկեց քաղաքը: (Հովնան 3)
2. Մի անգամ երբ աշակերտները Հիսուսին հարցրին թէ ինչու չկարողացան բուժել մեկ, նա նրանց ասաց. «Այդ տեսակը ուրիշ բանով չի ելնի, եթէ ոչ ԾՈՄԱՊԱՀՈՒԹՅԱՄԲ ու ԱՂՈԹՔՈՎ»: (Մարկոս 9:28)
Ուրեմն դուք հիմա տեսնու՞մ էք թէ ինչ կարող են անել անկեղծ զղջման ու ապաշխարանքի ծոմապահությունն ու աղոթքը:
Ա. Եթե ի վիճակի էք, այդ օրը ոչինչ մի կերեք ու ոչինչ մի խմեք, այլ միայն զղջացեք ու աղոթեցեք
Բ. Եթե ի վիճակի եք, այս օրը ոչինչ մի կերեք, բայց ջուր խմեք, ու զղջացեք ու աղոթեցեք
Գ. Եթե ի վիճակի եք, այդ օրը կենդանական ծագման ոչինչ մի կերեք, ու զղջացեք ու աղոթեցեք
Դ. Եթե հիվանդ էք, հղի կամ երեխա, միայն աղոթեցեք, զղջացեք ու դարձեք դեպի Աստված, դեպի Սեր
ԱՂՈԹՔ
Աղոթքը դա սրտի խորքից անկեծ խոսք է դեպի Աստված:
Լավ է որ այդ օրը շարունակ աղոթնեք, գոնե մի քանի անգամ, այլ ոչ թէ մեկ անգամ: Աղոթեք ամբողջ օրն ինչպես որ ձեր հոգին կուզենա, բայց կառաջարկեմ, որ ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԵՐԵԿՈՅԱՆ ԺԱՄԸ 9-ԻՆ բոլորս միասին, որտեղ էլ լինենք, ապաշխարության ու մեր հայրենիքի, իրար համար մի աղոթք ասենք այդ ժամին ու հոգևոր կամուրջ կապենք Աստուծո և իրար հետ՝ սրտանց աղոթքով: Այս մասին ավելի կգրեմ առանձին և հղում կանեմ այստեղ: Ձեր առաջարկենրը նույնպես շատ ցանկալի են:
--------------------
Սիրելի ընկերներ, բժշկի է գնում նա ով իրեն հիվանդ է համարում: Փրկչի ու մաքրման կարիք ունի նա, ով իրեն մեղավոր է համարում: Այս բաներն իմանալու համար պետք է կարդալ Աստուծո Խոսքը: Աստվածաշունչը եկեղեցինում միայն համբուրելու համար չէ, այլ դա մեզ ստեղծող Աստուծ Խոսքն է մեզ, որ մենք պետք է կարդանք իմանանք, նոր որոշենք, հավատում ենք, թէ ոչ, մեղավոր ենք թէ ոչ: Խնրդում եմ, օգտագործեք այս ժամանակն ու կարդացեք 4 Ավետարանները: Գոնե միայն մեկը: Մի՞ թէ մարդ չի ուզենա իր կյանքի հետ կապված ամենակարևոր նամակը կարդալ:
Աստվածաշնչում հստակ գրված է, որ պատմության մեջ Աստված իր երեսեն է դարձրել այն ազգերից ու հասարակություններից ուր տիրում են անարդարությունն ու զրկումը, փառասիրությունն ու եսասիրությունը, փողասիրությունն ու ստախոսությունը: Այս բաներով մարդիկ վնասում են առաջին հերթին հենց իրենց: Իսկ Աստուծ պատվիրանն է որ սիրենք իրար ու չվնասենք ինքներս մեզ: Եկեք դառնանք այս ճանապահին:
«Եթէ լսէք մեր Տէր Աստծու ասածները, որ ես այսօր ձեզ եմ պատգամում, այն է՝ հետեւելով նրա պատուիրաններին՝ կատարէք դրանք, ապա ձեր Տէր Աստուածը ձեզ երկրի բոլոր ազգերից աւելի բարձր կը դասի։ Այս բոլոր օրհնութիւնները կ՚իջնեն քեզ վրայ ու կը գտնեն քեզ, եթէ լսես քո Տէր Աստծու ձայնը։ Օրհնեալ կը լինես դու քաղաքում եւ օրհնեալ՝ դաշտում։ Օրհնեալ կը լինեն քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրները եւ քո ոչխարների հօտերը։ Օրհնեալ կը լինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։ Օրհնեալ կը լինես դու միշտ՝ ելնես թէ մտնես։ Քո Տէր Աստուածը քո առջեւ կը կոտորի քո թշնամիներին ու հակառակորդներին։ Նրանք քո դէմ կ՚ելնեն մէկ ճանապարհով, բայց եօթը ճանապարհով կը փախչեն քեզանից։» Գիրք Երկրորդ Օրինաց, գլ. 28, համարներ 1-7