Araratnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը դրական գնահատական տվող ռուսաստանցիների թիվը մոտենում է 2008թ.-ի ռեկորդային ցուցանիշին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելոն «Նևադա» վերլուծական կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին:
Համաձայն դրանց՝ ռուս նախագահի գործունեությանը դրական գնահատական է տվել հարցվողների 87%-ը: Հակառակ կարծիքին է մասնակիցների միայն 13%-ը: Մայիսին պաշտոնական Կրեմլի քաղաքականությունը դրական էին գնահատել հարցմանը մասնակցած ռուսաստանցիների 83%-ը: Հետազոտողների կարծիքով՝ նման աճը պայմանավորված է այսպես կոչված «Ղրիմի էֆեկտով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել