1. «Macallan x Oakley» սրվակ ածխածնային մանրաթելերից  

Macallan x Oakley Carbon Fiber Flask

Շոտլանդական «Macallan» ընկերությունը միավորվեց «Oakley» ընկերության հետ վիսկիի սրվակ արտադրելու համար: Համագործակցության արդյունքում ստացվեց թեթև ու գերդիմացկուն սրվակ՝ ստեղծված ածխածնային մանրաթելերից և ալյումինից: Այս սրվակի միակ թերությունը թանկ գինն է: Այն արժե 900  դոլար:  

2. Սրվակ «Nintendo Cartridge»

Nintendo Cartridge Flask

Թեպետ այս արտադրանքը դեռևս լայն տարածում չունի շուկայում, սրվակի նախագիծն արդեն պատրաստ է: Կան մի քանի տարբեր դիզայնով «Nintendo Cartridge» սրվակներ: Բավականաչափ ֆինանսավորման դեպքում այս սրվակները վաճառքի կհանվեն:

3. Սիգարի սրվակ

Cigar Flask

Վիսկիի հետ ոչինչ այնքան չի սազում, որքան լավ սիգարը: Այժմ արդեն կարող եք մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել: Այս սրվակը Ձեզ թույլ կտա միաժամանակ թե՛ սիգար, թե՛ վիսկի պահել դրանում: Չժանգոտվող պողպատից պատրաստված այս սրվակի մեջ հնարավոր է լցնել 110 գ խմիչք և 2 սիգար:

4. Ամերիկյան դրոշի դիզայնով սրվակ 

Old Glory American Flag Flask

Այս սրվակը կոչվում է «Old Glory»: Այդպես է կոչվում նաև Ամերիկայի դրոշը: Այս սրվակի տարողունակությունը կազմում է 170 գ:  

 5. Սրվակ «Ռոն Բուրգունդի»

Ron Burgundy Flask

Այս սրվակը ստեղծվել է բոլոր ժամանակների մեծագույն հաղորդավարներից մեկի՝ Ռոն Բուրգունդիի պատվին: Սրվակը շատ հարմար է, ուստի կարելի է այն Ձեզ հետ տանել կինոթատրոն՝ «Հաղորդավարը» կինոնկարը դիտելու:

6. Սրվակ «բեղեր»

Mustache Flask

Այս ցուցակն ամբողջական չէր լինի, եթե մենք չներառեինք այստեղ բեղեր հիշեցնող այս սրվակը:

7. Սրվակ մինի բրելոկի տեսքով

Mini Keychain Flask

Թեպետ այս սրվակի տարողունակությունը մյուս սրվակներից ավելի քիչ է, այն մյուս սրվակներին գերազանցում է դյուրակրությամբ և հարմարավետությամբ: 28.35 գ տարողությամբ այս փոքրիկ սրվակը կարող է ամրացվել բրելոկին, որպեսզի պետք եղած պահին Ձեր ձեռքի տակ լինի:

8. Դեղատոմսի պիտակով սրվակ

Prescription Label Flask

Ոչինչ այնքան լավ չի բուժում, որքան «Կոնծամին»-ը («կոնծել» բառից): Մենք իհարկե ընդունում ենք, որ ալկոհոլը գուցե չբուժի Ձեզ մրսածությունից, սակայն այն կարող է ստիպել Ձեզ մոռանալ, որ Դուք մրսած եք:  Այս սրվակի մեջ կարող է տեղավորվել 198 գ խմիչք: Այն գերազանց նվեր է ոգելից խմիչքի սիրահարների համար:

9.  Սրվակ «Սասկվոչ»

Sasquatch 128 Ounce Flask

Մենք իհարկե չենք փորձի համոզել Ձեզ, որ այս սրվակը դյուրակիր է: Այն ծանր է, քանի որ դրա տարողունակությունը կազմում է 3620 գ: Այնուամենայնիվ, սրվակի գեղեցիկ դիզայնը ծածկում է այս թերությունը:

10. Սրվակ «R2-D2»  

R2-D2 Flask

Ցանկացած ապրանքատեսակի ցուցակ, որը բնորոշվում է «ամենազիլ», «ամենաորակյալ», «ամենալավ» բառերով, պետք է ներառի «Աստղային պատերազմների» հոտ ասոցացվող արտադրանք: Այս սրվակի դիզայնը հիշեցնում է հայտնի «R2-D2» ռոբոտին:

11. Կանիստրի դիզայնով սրվակ

Jerry Can Flask

Այս թեթև ու հարմարավետ սրվակն իր ձևով նման է մինի կանիստրի: Այս սրսվակի տարողունակությունը 175 գ է:

12. Սրվակ-փողկապ

Flask Tie

Աշխատավայրերի մեծամասնությունում Դուք խնդիրներ կունենաք, եթե Ձեր գոտուց ամրացված սրվակով ներկայանաք աշխատանքի: Դա միանգամայն հասկանալի է. այդ ո՞ր գործատուն հավանություն կտա, որպեսզի աշխատակիցը ոգելից խմիչք օգտագործի աշխատավայրում: Այս սրվակը փողկապի տեսք ունի, ուստի ոչ ոք չի էլ կասկածի, որ դրա մեջ խմիչք է լցված: Առաջին հայացքից սովորական թվացող այս փողկապի մեջ 226 գ տարողունակությամբ գաղտնի սրվակ է դրված: Այն հասանելի է տարբեր գույներով:

13. Գոտու ճարմանդին ամրացվող սրվակ

Belt Buckle Flask

Սրվակը գրպանում պահելը կարող է անհարմարության զգացում առաջացնել: Դրա փոխարեն կարելի է կրել սրվակը գոտու ճարանդի վրա: Այն ամուր կցվում է գոտու ճարմանդին և աննկատ մնում հետաքրքրասեր հայացքներից:

14. Կից բաժակով սրվակ

Shot Flask

Այս սրվակին է կից մի յուրօրինակ բաժակ կա: Բաժակը հնարավոր է մեծացնել և փոքրացնել: Սրվակի տարողունակությունը կազմում է 226 գ, իսկ բաժակինը՝ 56:

15. Սրվակ «Stanley Adventure»  

Stanley Adventure Flask

Երբ հաջորդ անգամ ուղևորվեք ճամբարային ճանապարհորդության, չմոռանաք Ձեզ հետ վերցնել այս սրվակը: Սրվակի խցանը ամուր փակվում է, ուստի խմիչքի արտահոսքը բացառվում է:

16. Սրվակ «This Way Up»  

This Way Up Flask

Այս սրվակը պատրաստված է չժանգոտվող պողպատից: Դրա արտաքին շերտը պատված է բարձրորակ կաշվով:

17. Գրատախտակ-սրվակ

Blackboard Stainless Steel Flask

Ինչպես արդեն նկատեցիք, այս ցուցակում ընդգրկված սրվակների մեծ մասը պատրաստված են չժանգոտվող պողպատից: Այս մեկը ևս բացառություն չի կազմում: Թեպետ այս սրվակը պատրաստված է չժանգոտվող պողպոտից, դրա վրա գրատախտակ հիշեցնող նյութ կա, որը թույլ է տալիս Ձեզ կավիճով նախշեր և գրառումներ անել սրվակի վրա: Այսպիսով, Դուք կարող եք ինքնուրույն դիզայներական լուծումներ տալ այս սրվակին:  

18. Միանգամյա օգագործման սրվակ

Disposable Flask

Թեպետ այս սրվակը կոչվում է «Միանգամյա օգտագործման սրվակ», այն հնարավոր է օգտագործել բազմակի անգամներ: Այս ճկվող սրվակն այնպիսի նյութից է պատրաստված, որ այն կարելի է անգամ սառցարան դնել:

19.  Փայտե սրվակ

Distressed Barn Wood Flask

Չնայած այս սրվակի անվանմանը՝ այն ամբողջովին փայտից չէ պատրաստված: Փայտի շերտը ձեռքով ավելացվում է այս սրվակների արտադրությամբ զբաղվող ընկերության աշխատակիցների կողմից: Ուստի այս շարքի սրվակները մասամբ ձեռքի աշխատանք են:   

20.  Ճանապարհորդական սրվակ գոլֆի սիրահարների համար

Golf Travel Flask

Գոլֆի հրապարակն այն վայրերից է, որտեղ ահել ու ջահել սիրում են ալկոհոլ օգտագործել: Այս սրվակը տեղադրվում է կաշվե պատյանի մեջ: Կից տրամադրվում են նաև գոլֆի եռաբաշխիկներ, գոտու օղակներ և գոլֆ խաղալու համար անհրաժեշտ մի քանի այլ պարագաներ:    

21. «Drinkman»

Drinkman Flask

Եթե չեք ցանկանում, որ որևէ մոկը կռահի, որ Դուք Ձեզ մոտ սրվակ եք պահում, ապա ձայնասկավառակի տեսքով այս սրվակը հենց այն է, ինչ Ձեզ պետք է:

22. Դրամարկղում տեղավորվող փոքրիկ սրվակ

Leather Wallet Flask

Կաշվե դրամարկղում հեշտությամբ տեղավորվող այս սրվակի տարողունակությունը կազմում է մոտ 56 գրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել