Հավատարիմ եղիր սեփական արժեքերիդ: Ազնիվ եղիր: Քո լավագույնն արա: Արա այն ամենն ինչը քեզ մոտեցնում է երազանքներիդ: Հոգ տար ինքդ քո մասին, ընտանիքիդ ու  ընկերներիդ մասին: Մարդկանց հարգանքով վերաբերվիր: Եղիր այն մարդը, ով մուսներին կստիպի յուրահատուկ զգալ: Թող որ հայտնի լինես քո բարությամբ ու ազնվությամբ: Այլ կերպ ասած, սեր ներդու կյանքում, որովհետև, երբ սիրես, կյանքը փոխադարձաբար կսիրի քեզ: Չկա ավելի գրավիչ բան, քան սերը: Մարդիկ կնկատեն բարությունը, որ շրջապատում է քեզ ու դու բնականորեն կգրավես նրանց:

 1  Արա այն, ինչ ճիշտ է:

Երբեք մի վախեցիրր անել այն, ինչ սրտումդ գիտես, որ ճիշտ է անել, հատկապես, երբ դա նաև մյուս մարդկանց զգացմունքներին է վերաբերվում: Չկա ավելի ծանր պատիժ այս աշխարհում, քան այն վերքերը, որոնք մենք ենք հասցնում մեր հոգուն, երբ անում ենք մի բան, որը գիտենք, որ սխալ է:

 2  Դադարիր բամբասել ու մակերեսային դատողություններ անել:

Մեծ ուղեղները գաղափարներ են քննարկում, միջակ ուղեղները քննարկում են իրադարձություններ, իսկ փոքր ուղեղները բամբասում են մարդկանց մասին: Կյանքը չափազանց կարճ է մյուս մարդկանց մասին խոսելու և բամբասելու համար: Եթե դու ինչ-որ մեկին չես հասկանում, պարզապես հարցրու նրան, եթե համաձայն չես նրա հետ, ասա նրան այդ մասին, սակայն երբեք մի քննադատիր նրանց մեջքի հետևում մյուսների մոտ:

 3  Ոգևորիր մյուսներին :

Եթե ցանկանում ես ինքդ քեզ ոգևորել, ոգևորիր մեկ ուրիշին: Երջանիկ ու ազատ լինելը միայն շղթաներից ազավելու մեջ չէ, այլ ապրել այնպես, որ հարգես ու մեծացնես մյուսների ազատությունն ու երրջանկությունը: Երբ հավատքը, հույսն ու սերը միավորում ես ինքդ քո մեջ դրական գաղափարներ, հարաբերություններ ու երազանքներ ես խթանում այս բացասական աշխարհում:

 4  Քաջելերանքի խոսքեր ասա նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:

Ձախողման ժամանակ քաջալերանքի խոսքեր ասելն ավելին արժեն, քան հաջողության ժամանակ գովասանքի խոսքերը:  Բոլորիս կյանքում էլ այնպիսի ժամանակ է գալիս, երբ մենք հիասթափվում ենք, կորցնում հույսը և ինչ-որ մեկի կարիքն ենք զգում, որ մեզ կգրկի ու  կասի. «Ես հասկանում եմ քեզ, դու մենակ չես»: Այդ մարդը եղիր, երբ կարող ես:

 5  Դրական եղիր:

Դրական մտածիր, ճիշտ խոսիր, ներեղություն խնդիր, երբ դրա կարիքը կա: Բարձրաձայն ասա. «Ներիր բացասականություն, ես քեզ համար ժամանակ չունեմ: Ես շատ ավելի դրական բաներ ունեմ անելու»:

 6  Ընդունիր քո բացառիկությունը:

Եթե դու չընդունես քո բացառիկությունը, դու ամբողջ կյանքում կտառապես` փորձելով լինել այն մարդը, ով չես: Ուրիշ մեկը լինելու վրա ժամանակ վատնելու փոխարեն, քո բացառիկությունն ընդունելով, դու կբացահայտես այնպիսի բացառիկ նվերներ, որոնք աշխարհում ոչ մի ուրիշ մեկը չի ունենա:

 7  Ամեն ինչ հաճույքով ու ոգևորությամբ արա:

Երբ դադարում ես հաճույքով ու ոգևորվածությամբ անել ինչ-որ բան, դու դադարում ես ապրել ու պարզապես սկսում ես գոյատևել: Եթե դու իրապես ցանկանում ես փոխել կյանքդ, դու նախ պետք է միտքդ ու քայլերդ փոխես: Երբ պատրաստ լինես անկեղծորեն ժամանակ ու էներգիա նվիրել այն բանին, ինչը մոտ է հոգուտ, դու քո կյանքը այնքան կհարստացնես, որ չես էլ պատկերացնում:

 8  Մեղմ եղիր:

Երբ դու ամենաքիչն ես սպասում, ինչ-որ հրաշալի մի բան է տեղի ունենում, մի բան, որ երբեք չէիր պլանավորել: Մայր բնությունը միլիոնավոր ծաղիկներ է բացում ամեն օր առանց բողբոջներին ստիպելու: Թող որ սա քեզ հիշեցնի, որ ստիպողաբար երբեք ոչինչ չանես, պարզապես գեղեցիկ բաներին սեր ու հնարավորություն տուր բնականորեն աճելու համար:

 9  Հանգիստ թող այն միտքը, թե միշտ պետք է ճիշտ լինես:

Պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը սխալ լինի, որպեսզի դու ճիշտ լինես: Ճշտին տանող բազմաթիվ ճանապարհներ կան: Դու չես կարող դատել մյուսներին` քո անցյալի վրա հիմնվելով: Նրանք բոլորովին այլ կյանքով են ապրում: Կարծիքդ ազատորեն ու քաղաքավարի արտահայտիր և հիշիր, որ եթե քո նպատակը միայն մյուսների սխալն ապացուցելն է, ապա դա միայն դառնոություն կբերի ուրիշ ոչինչ: Մյուսների կարծիքը հարգելն առանց դատելու ավելին արժե, քան պարզապես ճիշտ լինելը:

 10  Հավատարիմ ու ազնիվ եղիր:

Դու չես կարող խոստանալ, որ կսիրես ինչ-որ մեկին նրա ամբողջ կյանքի ընթացքում, սակայն դու կարող ես անկեղծորեն սիրել նրան քո կյանքի ընթացքում: Երբ խոսքը վերաբերվում է հարաբերություններին հավատարիմ լինելը երբեք տարբերակ չէ, այլ առաջնահերթություն: Հավատարմությունն ու ազնվությունը ամեն ինչ են:

 11  Ճկուն ու լայնախոհ եղիր:

Այն ինչ խոչընդոտ ու արգելք է թվում, հաճախ իրականում կյանքը փորձում է քեզ ավելի լավ ու ճիշտ ուղղությամբ առաջնորդել: Ճկուն եղիր ու լայնախոհ ամեն տեսակ փոփոխությյունների նկատմամբ, որոնք քեզ ստիպում են աճել ու ավելի համապատասխան լինել քո իրական եսին ու նպատակներին:

 12  Հավատա ինքդ քեզ ու այն ամենին ինչ կաս:

Սրտիդ խորքում իմացիր, որ քո ներսում այնպիսի ուժ կա, որն ավելի մեծ է, քան այն խոչընդոտններն ու դժվարությյունները, որոնց կհանդիպես: Ոչ ոք դա քո փոխարեն չի անի. դու պետք է ընտրես թևերդ օգտագործելը:

 13  Հավատա երազանքենրիդ:

Այն, ով ցանկանում ես դառնալ քո այսօրվա եսի մի մասնիկն է:  Քո երազանքներն իրական են: Դրանք գոյություն չեն ունեցել անցյալում, դրանք ապրոմ են ներկայում և երբ դու նվիրված ես մնում այն ամենին,  ինչ պետք է արվի, դու դրանց ավելի ես մոտեցնում իրականությանը` վաղվա դրպասների միջոց քայլելով:

 14  «Քայլիր» այն, ինչ խոսում ես:

Դու կարող ես քո կյանքից ստանալ այն, ինչ կցանկանաս, սակայն նախ պետք է չվախենալ փորձել: Մենք բոլորս էլ պետք է մեզնից սկսենք: Ժամանակն է քայլել այն ամենի միջով, ինչ խոսում ու մտածում ես: Իրականացրու` դժվարին որոշումներ կայացնելու ու քայլեր ձեռնարկելու ճամփորդությունը: Սկսիր կյանքիցդ հեռացնել այն ամենն ինչ խլում է երջանկությունդ ու փորձիր ավելացնել այն ամենն, ինչ երջանկություն և ուրախություն է բերում կյանքիդ:

 15  Գրկաբաց ընդունիր վաղվա հնարավորությունները:

Թույլ մի տուր, որ անցյալդ թելադրի քեզ, թե ով ես դու, այլ թող որ այն պարզապես լինի նրա մի մասը, ով դու կդառնաս: Ոչ մի ափսոսանք, ոչ մի հետ հայացք. պարզապես ապրիր ու առաջ շարրժվիր: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասում ապագայում, սակայն հենց դա է, որ ճամփորդությունն էլ ավելի գրավիչ է դարձննում ու կյանքը ապրելու արժանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել