Displaying DSC00779.JPGՕրերս առանձնահատուկ մի ներքին մղումով գնացի եկեղեցի: Վաղուց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատարագներին ներկա չէի գտնվել: Պատարագիչը շատ հրաշալի քարոզ խոսեց: Քարոզի ընթացքում նա մերօրյա Հայաստան Աշխարհի սահմանապահ զինվորների նահատակությունը արդարացիորեն համեմատեց նահատակված սրբերի հետ՝ սկսած դեռ առաքելական շրջանից եւ քրիստոնեական հավատքի մասին կարեւոր դիտարկումներ անելուց հետո Սուրբ Սեղանից շատ ազդեցիկ խոսքեր հնչեցրեց նաեւ ի մխիթարություն որդեկորույս ծնողների եւ ի մխիթարություն մեր բոլորիս: Տուն վերադարձա, բայց մտքերս ինձ հանգիստ չէին տալիս: Արդեն տեւական ժամանակ է՝ Հայոց պետական սահմաններում Աստծու նկատմամբ իր երկյուղը կորցրած անմիտ հակառակորդը ստիպում է հայ զինվորին իր օրհնված զենքի ու բազկի զորությունը գործադրել՝ ի պաշտպանություն մեր բոլորիս Սրբությունների ու Հայրենիքի: Գոնե մեր վերջին հաղթանակների ակունքում թագավորել եւ իշխում է հայզինվորի մարտական ոգին՝ միահյուսված հայկյան վճռականությամբ, վարդանյան հավատքովու նժդեհյան գաղափարախոսությամբ, որն այսօր անիմաստ է հակադրել քրիստոնեական գաղափարախոսությանը: Հայրենիք ու Սրբություն պաշտպանող զինվորները չեն մեռնում, նրանք ննջում են: Համենայն դեպս ես շատ կուզեմ, որ նրանց ծնողներն ու հարազատները նույնպես այս քրիստոնեական հասկացողությունը իրենց մեջ ամրագրեն: Ավելորդ է ասել, թե ինչպիսի ցավ ենք ապրում, երբ լսում ենք հերթական հայ քաջ զինվորի վաղաժամ մահվան մասին, սակայն ապրելով այդ ցավը մենք է՛լ ավելի վճռականությամբ ենք լցվում մեր Սուրբ Հայրենիքը պաշտպանելու վճռականությամբ: Սահմանապահ զինվորը պետք է զգա եւ վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, որ իր թիկունքում գտնվող յուրաքանչյուր հայ՝ հոգեւորական լինի թե բժիշկ, մանկավարժ լինիթե ճարտարապետ, մամայի մինուճար բալա լինի, թե պապայի սիրասուն զավակ, կապ չունի՝ հարկ եղած դեպքում եթե առողջությունը թույլ է տալիս, ուրեմն կարող է եւ պարտավոր է իր կողքին կանգնել ու պաշտպանել Հայրենիքը: Միշտ հիշենք, որ.

Ամենայն տեղ մահը մի է

Մարդ մի անգամ պի՛տ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի։

Փա՛ռք Հայոց անհաղթ բանակի նահատակված քաջ սահմանապահներին ու հավերժ խունկ ու աղոթք նրանց գարուն շիրիմներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել