pic_e6f4626b00fc3addd07170f6dddb40d31in.am-ը գրում է.

Մոսկվայի Տրոիցկի դատարանի որոշմամբ 6 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանի հարազատները հույս ունեն, որ նրան Հայաստան կարտահանձնեն, և նա պատիժը հայրենիքում կկրի, հայտնում է ՌԱՓՍԻ-ն: Բանտարկյալի հարազատները միջոցներ չունեն, որպեսզի մեկնեն Մոսկվա՝ նրան այցելության:

Հարությունյանի կինը՝ Անահիտ Մարտիրոսյանը, ասում է, որ դեռ չի խոսել փաստաբանի հետ և չգիտի պաշտպանության առաջիկա մտադրությունների մասին: «Բայց մենք շատ ենք ուզում, որ Հրաչյան պատիժը հայրենիքում կրի»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ Մոսկվայի Տրոիցկի դատարանն օգոստոսի 4-ին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի 9 ամիս ազատազրկման: Դատարանը նրան զրկել է ազատվելուց հետո 3 տարի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից:

Հրաչյա Հարությունյանը կալանքի տալ է 2013թ. հուլիսից: Անցյալ ամռանը Պոդոլսկում նա իր «ԿամԱԶ» մեքենայով բախվել էր քաղաքացիական ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18, վիրավորվել 60 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել