pic_2014-03-26_BARCELONA-CELTA_051in.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Նեյմարը, ով վերականգնվում է ողնաշարի վնասվածքից, պատրաստ կլինի Լա Լիգայի մեկնարկին:

Հիշեցնենք, որ Նեյմարը «Մունդիալ-2014»-ի քառորդ եզրափակչում կայացած Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում (2:1) մրցակցի պաշտպան Սունիգայի հետ բախման արդյունքում ողի կոտրվածք էր ստացել:

«Լավատես ենք Նեյմարի վերականգնման ժամկետի կանխատեսումների հարցում: Արդեն հաջորդ շաբաթ նա կսկսի մարզվել անհատական ծրագրով: Նա կարող է մասնակցել Լա Լիգայի առաջին իսկ տուրի խաղին, բայց վերջնական որոշում պետք է կայացնի մարզիչը»,- հայտարարել է թիմի բժիշկ Էնրիկե Կասերեսը:

Նշենք, որ Լա Լիգայի 2014/15թթ մրցաշրջանում «Բարսելոնա»-ի առաջին մրցակիցը կլինի «Էլչե»-ն: Խաղը կկայանա օգոստոսի 24-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել