Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի կորուստները կազմում են առնվազն 51 զոհ և շուրջ 75 վիրավոր: Ընդ որում, հաշվի առնելով մի քանի հանգամանք (հայկական դիրքերին մոտեցած ադրբեջանական ստորաբաժանումների կազմը, զինատեսակները և այլ), ենթադրվում է, որ ազերիներն ունեցել են մեկ հիմնական նպատակ՝ հետախուզություն: Եվ հաշվի առնելով, որ ներթափանցման բոլոր փորձերը խայտառակ կերպով ձախողվել են, ապա կարելի է պնդել, որ ադրբեջանցիները գաղափար անգամ չունեն հայկական դիրքերի դասավորվածության, պաշտպանական գծի կառուցվածքի և հայկական զորամիավորումների թվակազմի մասին և ստիպված են առաջնորդվել Google map-ի տրամադրած պատկերներով:
Հ.Գ. Էսքանից հետո էդ ձեր "Karabakh bizimdir"-ը մտցրեք... Հասկացաք, չէ՞ ))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/864171563606939
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել