Հայ-ադրբեջանական սահմանի վրա մթնոլորտն անընդհատ շիկանում է, պարբերաբար տեղեկություններ են ստացվում զոհերի ու վիրավորների մասին, այսօր էլ հերթական բոթը եղավ ՝«Կենտրոն»հեռուստատեսությամբ: Տավուշն ավելի հաճախ են գնդակոծում, խաղաղ բնակչությանը չթողնելով, որ հողագործական աշխատանքներ կատարեն: Իսկ սա նշանակում է, որ սահմանամերձ տարածքները դատարկվելու վտանգի տակ են: Հենց նույն «Կենտրոնը» ներկայացրեց Տավուշից բեռուբարխանով հեռացող մի քանի ընտանիք, իսկ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրեց, որ մի քանի գյուղերից մարդիկ տարհանվում են ՝ ապահովության համար, քանի որ սահմանի մյուս կողմից «պնդաճակատ» թշնամին անընդհատ կրակում է, թքած ունենալով ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարությունների վրա, որոնք ոչ թե Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների դեմ են ուղղված, այլ ընդհանրական բնույթ ունեն ՝հակամարտող կողմերին ուղղված հորդորներով, համառորեն «չնկատելով», որ հրադադարի ռեժիմը խախտողն ու հարձակվողը Ադրբեջանն է, իսկ Հայաստանը պաշտպանում է իր հողերն ու իր բնակիչներին, թույլ չտալով թշնամու առաջխաղացում: Քանիցս են Տաուշի մարզից աղաղակել, որ ադրբեջանցիներն իրենց անընդհատ խանգարում են հողագործական աշխատանքների ժամանակ, անգամ հարսանիքներն են հարամում ՝ իրենց կրակոցներով, քանի անգամ էլ բնակիչ են առեւանգել ու դանդաղ մահվան դատապարտած  ետ վերադարձրել...: Բայց մի օր չտեսանք, որ «Եվրանյուսը» այդ մասին պատմող մի ռեպորտաժ ներկայացնի, դրա փոխարեն ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի գովքն անող մի անկապ գովազդ են դնում ու հիացած բացականչում.«Ազերբայջան»: Խոշոր գերտերությունների ներկայացուցիչները պարբերաբար  կոչ են անում հակամարտող 2 երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ՝ հանդիպել  չեզոք գոտում, ու 3-րդ ՝չեզոք  կողմի ներկայությամբ բանակցություններ վարել: Ի վերջո քանի՞ տարի ու քանի՞ անգամ կարելի է բանակցություններ վարել, հրադադարի պայմանավորվածություններ ձեռք բերել, ու հետո ամեն անգամ Ադրբեջանը նորից խախտի հրադադարը, ու նրա նկատմամբ ոչ մի պատժամիջոց չկիրառվի:Ժողովրդական իմաստնությունն ասում է  ՝«Թուրքը մնում է թուրք». կարելի է ավելացնել ՝ մանավանդ ՝քամելեոնակերպ թուրքը, որի հետ բանակցելը, փաստորեն, նույնն է, թե գլխով մեխին խփես: Մնում է, սերիալային լեզվով ասած ՝«թռնես դեմքին»  թիվ 1 ադրբեջանցու  ու ասես.«Քամելեոնությունդ ու կռիսությունդ չթարգիր, էլի, կարող ա՞ հրադադարի ռեժիմը առանց քո գիտության են խախտում ու հայերի վրա կրակում»: Երեւի թե խաղաղ բանակցությունները «ռինգ» պետք է տեղափոխել, թե չէ թուրքի հիմնական տեսակը քաղաքակրթությունից էլ, բարեկրթությունից էլ կիլոմետրերով հեռու է / ինչ խոսք, խելացի ու գիտակից թուրքեր էլ կան,հայտնի մտավորականներ, որ անգամ իրենց պապերի կատարած ոճրագործության համար ներողություն են խնդրել հայերից , բայց նրանց տեսակարար կշիռը երեւի թե դեռ բավարար չէ Ադրբեջանի դիվերսիաները կանխելու համար /: Չնայած ժողովրդին մխիթարում են, թե ադրբեջանական կողմն էլ է մարդկային կորուստներ ունենում, բայց դա քիչ է մխիթարական, քանի որ Հայաստանի ՝առանց այդ էլ նոսրացող բնակչության պայմաններում մի զինվորի մահն անգամ սպառնալիք է գենոֆոնդի համար,քանի որ սպանված զինվորներից ոմանք միակ արու զավակն են եւ չեն հասցրել սերունդ տալ:Ադրբեջանցիներին ի՞նչ կա. նրանց գլխաքանակը մշտապես աճում է ՝ անկախ տարածքից կամ բնակլիմայական պայմաններից: Ավագ ու միջին սերնդի հայաստանցիները հաստատ կհիշեն, թե նախորդ դարի 70-ականներին Սովետական Հայաստանի կառավարությունը ոնց էր մեծարում ու մեդալ, դրամական պարգեւներ հանձնում հերոսուհի մայրերին, որոնց «առաջատար գծում» ադրբեջանցի կանայք էին, ոնց էին ամբիոնից հայտարարում, օրինակ ՝«8 երեխա ծնած ու դաստիարակած Հասան կզի Զեյնաբ Մամեդովա » կամ  «10 երեխա ծնած ու դաստիարակած Մուստաֆա կզի Մեհտիբար Հասանովա», դահլիճում նստած հայերն էլ խոնարհ ծափ էին տալիս ՝ եղբայրական հանրապետությունների փողփողացող դրոշի ներքո:Դե գյուղերում մեծացած, դպրոց չգնացած կանայք  էին այդ ադրբեջանուհիները , տանը նստած / լավագույն դեպքում եթե աշխատում էին ՝ ապա բակերում որպես հավաքարար, կամ ՝ կաթ ու «մազուն» էին վաճառում ՝ բակից բակ շրջելով /, իսկ հայ կանայք ողջ օրն արտադրության մեջ նեցուկ էին լինում իրենց ամուսիններին, հետո ՝ շատ երեխա ունենալը մի տեսակ կարծես թե մոդա չէր կամ  «ցածր» խավին հատուկ երեւույթ էր դիտվում. համարյա թե անպարկեշտության պես մի բան: Դե հայաստանաբնակ ադրբեջանուհիներն էլ իրենց պարկեշտությունը մի քանի շերտ երկար փեշում թաքցրած ՝ շարունակում էին տանը նստած բազմանալ: Ադրբեջանցի տղամարդկանց ճարում որ ճար լիներ ՝ մի քանի կին էլ կպահեին  ու ավելի շատ երեխաներ կունենային, բայց սովետական բարոյականությունը սահմանադրությամբ արգելում էր բազմակնությունը: Հայասատանցիներն ի՞նչ իմանային, թե մի օր իրենց  երբեմնի «եղբայր» ադրբեջանցին մոռանալու է նախկին բարեկամությունն ու անգամ «քիրվայական» կապերը, եւ դարավոր ոսոխի կերպարը մտած ՝ կրկին զենքը ձեռքն է առնելու: Չէ՞ որ սովետական տարիներին ազգամիջյան խնդիրներ եթե անգամ կային էլ, ապա սրված ու նկատելի չեն եղել, ադրբեջանցին հաշտ ու խաղաղ ապրում էր հայի հետ. միակ հակասությունը, թերեւս, այն էր, որ եթե որեւէ հայուհի ցանկանար ամուսնանալ ադրբեջանցու հետ, ազգուտակը հաստատ չէր ողջունի այդ որոշումը եւ կարող է անգամ հուր-հավիտյան խռովեին նրանից: ...Վտանգ կա, որ առաջիկայում արտագաղթը կարող է ավելի մեծանալ, եւ  հայաստանցի ծնողներն աշխատեն արական սեռի երեխաներին երկրից դուրս տանել ՝ մինչեւ 18 տարին լրանալը: Ահա այստեղ է, որ Ադրբեջանի սադրիչ գործողությունները չնկատող ու նրան զենք ծախող Ռուսաստանն ասում է իր «տղամարդու խոսքն» ու արտոնյալ պայմաններ առաջարկում նրանց, ովքեր սեփական երկրի քաղաքացիությունից կհրաժարվեն ու կգնան Ռուսաստանը շենացնելու եւ այնտեղ քաղաքացիություն ստանալու: Գոնե չի բռնում իր երբեմնի «եղբայր» / այն ժամանակվա եղբայր, երբ բոլոր 15 եղբայրներով երգում էին «Լայնարձակ է հայրենի երկիրն իմ» ՝ Սովետական Միությունում / Ադրբեջանի ականջն  ու  ասում.«Ես քեզ զենք եմ տվել, որ դու ախպորդ վրա կրակե՞ս, հերիք չի՞ ինձ խայտառակ անես»: Ուշագրավ է, որ սահմանամերձ շրջանները չդատարկվելու նպատակով  ՀՀ կառավարությունն ուշացումով նոր-նոր ծրագիր է ուզում մշակել ՝ այնտեղ աշխատող բիզնեսմեններին հարկերից ազատելու , էներգիայի, գազի վարձի փոխհատուցում տալու մասին, մինչդեռ դա պետք էր ավելի վաղ անել, որ Տաւուշի նախկին բնակիչների երեխաներն ստիպված չլինեին հեռանալ Ռուսաստան, ու ամառները միայն գալ հարազատներին տեսության / ինչին ականատես եղանք «Ազատության» ռեպորտաժից / .թեպետ ՝այդ հանգիստն էլ գլխներին «հարամում» էին սահմանի մյուս կողմից ու պարբերաբար կրակում: Ի վերջո Ադրբեջանի նկատմամբ ե՞րբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն ՝ հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել