Ողջույն,իմ անունը Լևոն Աբգարյան է,ես անվաչմշկորդ եմ և բավականին հայտնի եմ Երևանում: Շատերդ եք տեսել ինձ Երևանի փողոցներում ականջակալներով սլանալիս:
Այս պահին ես հայտնվել եմ մի բարդ իրավիճակում. Մի քանի տարի առաջ իմ բնակարանը ես վաճառեցի իմ մտերիմներից մեկին՝ հիփոթեքային պայմանագրով և բավականին մոտ համարելով ու վստահելով նրան՝ բանկի փոխանցած ողջ գումարը,այն է՝ 70.000 ԱՄՆ դոլլար տվեցի նրան՝պայմանով որ պետք է վերադարձներ: Այդ մարդը ,սակայն, չարաշահելով իմ վստահությունը, վճարել է բանկին մի որոշ գումար և անհետացել է: Բանկը հետագայում՝ 2014 թվականի մայիսից աճուրդի է դրել իմ բնակարանը և ամեն վայրկյան կարող է վաճառել նախնական 40.000 ԱՄՆ դոլլար գնով:Քանի որ սա նախնական գինն է,անհրաժեշտ կլինի ևս 10.000 ԱՄՆ դոլլար՝ տունը վերջնական գնելու համար: Ես ձեր օգնությանն կարիքն ունեմ,որպեսզի չհայտնվեմ փողոցում:
Աճուրդին հետևելու համար կարող եք այցելել akson.am կայք,անշարժ գույքի բաժնում երևում է իմ բնակարանը՝ ՀՀ.ք.Երևան, Կոմիտասի պողոտա 30 շենք, թիվ 49:
Իմ միակ ցանկությունը տունս ետ ստանալն է: Եթե դուք,բարի մարդիկ,կարողանաք օգնել ինձ ձեր հնարավորությունների սահմաններում և տեղեկացնել ձեր ծանոթներին ու ընկերներին, անչափ շնորհակալ կլինեմ: Աստված ձեզ օրհնի,հարգանքներով ձեր Լևոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել