Ադրբեջանի կողմից վերջին գնդակոծությունների մասին: Տղամարդիկ ձեզ տղամարդու պես պահեք, կանայք լաչառություն մի արեք.
Անկեղծ զայրացած եմ`կարդալով վերջին մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել ադրբեջանական կողմից գնդակոծությունների մասին պատմող նյութերի ներքո:
Հասկացանք, որ կրակել են, մենք էլ հակահարվածն ենք տվել (ադրբեջանցիներն արդեն քանի օր է վայնասունը դրել են, որ մերոնք գնդակոծում են իրենց սահմանները), և սա ինչ-որ առումով բնական պրոցես է դարձել: Եվ նման խուճապ պետք չի տարածել: Միգուցե հակառակորդի նպատակը հենց դա է՝ խուճապ տարածողների միջոցով ավելի թեժացնել մթնոլորը, վախ առաջացնել մեր հասարակության մեջ: Կարդալով քոմմենթները ես հենց դրան եմ եզրահանգում: Մերոնց գիտակցության մեջ սպիի պես խրվել են հակառակորդի տարածած թեզիսները, իբր հայերը վախենում են պատասխանել ադրբեջանցիների կրակոցներին, Հայաստանաբնակ երիտասարդներին տանում են Ղարաբաղ ու դա վատ է. ՀՀ ԶՈՒ-ում էլ հայ զինիվոր չկա և այլն:
Ժողովուրդ, մենակ մի փաստ հերիք է, որ դուք խուճապի չմատնվեք. վերջին օրերին, գրեթե ամեն օր ադրբեջանական մամուլը հաղորդում էր սահմանային զորամասերում ծառայող զինվորների անհայտ պատճառներով մահացության մասին: Դա ըստ նրանց պաշտոնական հաղորդագրությունների, իսկ ոչ պաշտոնապես... ենթադրությունները թողնում եմ ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել