Առաջնագծում լարված իրավիճակը հերթական անգամ Ադրբեջանում մեկնաբանում ու քննարկում է ոչ թե պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, որը բացի պարգևատրելուց ու զինծառայողներին ժամացույցներ նվիրելուց շոշափելի որևէ պարզաբանում չի տվել, այլ Շամխորի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքփերովը, որը հակասության մեջ էր նախկին նախարար Սաֆար Աբիևի հետ ու որի դիրքերն ամրապնդվեցին Զաքիրի պաշտոնավարելուն պես։ Աքփերովը հայկական կողմի զոհերի օդային թվերից ու խիստ բացահայտ ապատեղեկավտությունից բացի ոչ մի հստակ ու ստույգ բան չի ասում, մինչդեռ ադրբեջանական հասարակությունն այս պահին ստույգ տվյալների է սպասում։ Հայերին անդրադառնալու փոխարեն՝ Աքփերովն ավելի ճիշտ կաներ խոսեր ադրբեջանական կողմի զոհերից, վիրավորներից, վերջին օրերին առաջնագծում կասկածելի մահերից, ինչը բնականաբար չի արվում, քանզի հարկադրված կլինեն իրական թիվ հրապարակել, ինչը հերթական անգամ նպաստելու է ադրբեջանական հասարակության ընկճվածությանը։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/748701398530153
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել