"Մարդկանց համոզելու արվեստը շատ ավելի բարձր է բոլոր այլ արվեստներից, քանի որ այն թույլ է տալիս դարձնել բոլորին քո ծառաները ոչ թե ստիպելով, այլ սեփական ցանկությամբ":
 Գորգիյ Լեոնտինայից


Լինելով ազատ հաղորդակցության տիրույթ՝ համացանցը հնարավորություն է տալիս գաղափարական, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին, սոցիալական վարքի շեղում, բարոյական այլ արժեքներ դավանող մարդկանց ու խմբավորումներին ակնհայտ կամ գաղտնի քարոզչություն իրականացնել: Այլ կերպ ասած` թշնամին, համացանցի օգնությամբ, հարվածում է ստրատեգիապես կարևոր կետերին ՝ բանակին ու եկեղեցուն:
Դրա վառ օրինակն է աղանդային գործունեությունը, որն ուզում է բաժանել, մասնատել ժողովրդին, անել այնպես, որ ժողովուրդը դառնա ինդիվիդումների հավաքածու, որոնց հեշտ է ղեկավարել:
Հիրավի, քայքայելով ազգի կրոնն ու կասկածի տակ դնելով վերջինիս հավատքը` հեշտ կդառնա վերացնել ինչպես ամբողջ երկիրը, այնպես էլ ողջ ազգությունը Դա գիտակցում ենք մենք, և թշնամին է դա հասկանում:
Չնայած նրան, որ Հայաստանը, Եվրոմիության անդամ լինելով, ընդունել է համասեռամոլների ազատությունն ու իրավունքները, սակայն փաստում ենք, որ համասեռամոլության  քարոզչությունը ևս քայքայում է հասարակությունը՝ դեմ գնալով մեր ազգային արժեքներին ու հայկական ամուր ընտանեական ավանդույթներին, որոնք, նույնիսկ պետականությունը կորցնելու ժամանակ էլ մեզ միասնական, ամուր ու ՀԱՅ են պահել:
Այնպես որ, անհրաժեշտ է ավելի լուրջ ու զգույշ մոտենալ աղանդների ու համասեռամոլների գործունեությանը` դիտարկելով դրանք, որպես չափազանց վտանգավոր ու հասարակությունը քայքայող երևույթ:
Թաքնված քարոզչության ու սոցիումի քայքայման միջոց են նաև անորակ սերիալներն ու անիմաստ հաղորդումները, որոնցով, ցավոք սրտի, հեղեղված են այսօրվա հեռուստաեթերներն ու, հետևաբար, համացանցը:
Օրինակ՝ “Որոգայթ” սերիալը, որն իրականացնում էր հանցագործ աշխարհի ռոմանտիզացիա, իրար ծեծելու, սպանելու, փախցնելու հիանալի զարդանկար, որտեղ բացասականի ու դրականի միջև սահմանագիծը չափազանց բարակ է: Ու եթե հասուն հանդիսատեսին բարդ է քարոզել որևէ գաղափար, փոխել ապրելակերպը, դաստիարակել ու ուղղորդել, ապա երիտասարդ տարիքի հանդիսատեսների համար այն հանգիստ կարող էր ընդունվել որպես գործելու կոչ":


“Երեխաների լավ դաստիարակությունից է կախված ողջ ժողովրդի բարեկեցությունը”

Ջոն Լոկկ


Տվյալ արատավոր գործընացի հիմնական ազդեցության կրողը դեռահասներն են, որոնց աշխարհընկալումը, գաղափարները, մոտեցումներն ու բնավորությունը դեռևս ձևավորման փուլում են և նրանց խիստ բնորոշ է նմանակելու հատկանիշը:
Այսօր էլ, երբ Ղարաբաղյան պատերազմում Հայկական (Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների) զինված ուժերը նվաճեցին հաղթանակ և Ադրբեջանին խաղաղություն պարտադրեցին, հակառակորդը հակամարտությունը տեղափոխեց մեկ այլ հարթություն` սկսվեց ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ (ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ) ՊԱՏԵՐԱԶՄ:
Ընդունված է համարել, որ առաջին անգամ "Տեղեկատվական Պատերազմ" տերմինն օգտագործել է ամերիկացի մասնագետ` Թոմաս Ռոնան իր հաշվետվության մեջ, որը պատրաստել էր 1976թ. ին "Բոյինգ" կազմակերպության համար, և որն անվանել էր "Զենքի համակարգերը և տեղեկատվական պատերազմները": [11] :
Այդուհանդերձ, Հայոց պատմության ուսումնասիրությունը մեզ հուշում է, որ տեղեկատվական պատերազմներն ունեն ավելի խորը` (ք.ա. III հազարամյակ) արմատներ և այն, որ առաջին տեղեկատվական - հոգեբանական պատերազմ վարողի դափնիները պատկանում են Արատտայի տիրակալին: Վերջինս կարևորում էր տեղեկատվությունն ու դրա տարածման հետևանքները:
Հին ժամանակներում, որպես տեղեկատվական հարձակում կիրառվել են առասպելները: Այդպես, օրինակ` Չինգիսխանի զորքերը գնում էին իրենց հզորության ու  անխղճության մասին պատմությունների, ասեկոսների ու ահասարսուռ առասպելների հետևից: Ինչը ահռելի ազդեցություն էր թողնում հակառակորդի հոգեբանական ու բարոյական վիճակի վրա, և որը կոտրում էր նրանց մարտական հոգին ու դյուրին հաղթանակներ բերում Չինգիսխանի զորքերին:
Հայկ Խաչատրյանի "Տիգրան Մեծ" վեպում հստակ երևում է, որ Տիգրան Մեծի դավաճան որդին՝ Տիգրան կրտսերը ևս դարձել է ապատեղեկատվության և ագիտացիաների զոհը, իր մոր` Կլեոպատրայի կողմից: Քանի որ վերջինս անընդհատ համոզում էր նրան, որ Տիգրան կրտսերը Մեծն Ալեքսանդր Մակեդոնացու ուղիղ ժառանգն է, և այն, որ Տիգրան Մեծի փառքը ոչինչ է այն փառքի հանդեպ, որ կարող է ձեռք բերել կրտսերը` դավաճանելով իր հորը:
Ի դեպ, այս և այլ պատմական ճշգրիտ փաստերը հասարակության լայն շերտերին հասցնելու լավագույն միջոցն եմ համարում "Տիգրան ՄԵԾ" համակարգչային ուսուցողական ստրատեգիական խաղի ստեղծումն ու վերջինիս միջոցով ուսուցման կազմակերպումը Հայկական (ոչ թե միայն Հայաստանյան) դպրոցներում:
http://www.banks.am/am/news/interviews/3514/,http://www.youtube.com/watch?v=Q3IJBZN46fM&list=UUTnY3lJ9O_6VPPyW1VQSL3w&index=7&feature=plcp
Դրանով իսկ, նպատակ ունեմ դպրոցահասակ երեխաների մեջ սեր և հետաքրքրություն սերմանել աշխարհագության, հայոց պատմության, մշակույթի և արվեստի, գրի և գրականության նկատմամբ, ապատեղեկատվության դեմ պայքարի խնդիրներ լուծել, ինչպես նաև օտարերկրացիների շրջանում ՀՀ-ի և ԼՂՀ-ի նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելով` զարգացնել զբոսաշրջությունը և տնտեսությունը: Արտասահմանում բնակվող հայերի սրտերը լցնելով կարոտով՝  վերադարձնել նրանց Դեպի Տուն, դեպի իրենց Հայրենիքը…
Այսպիսով, հասունացել է պահը ստեղծելու հայկական կիբեռ-զորքեր (ՏՏ բանակը), լինի դա նորաստեղծ ՏՏ նախարարության ներքո, թե արդեն կայացած պաշտպանության նախարարության կառույց, թե աշխարհով մեկ սփռված սփյուռքահայերից բաղկացած, բայց հզոր ու կայուն վիրտուալ բանակ:
Պատերազմում ենք: Այլընտրանք չկա: Պիտի հաղթենք: Ու հաղթելու ենք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել