Ankakh.com-ը գրում է.
Հայ-ադրբեջանական հյուսիսարևելյան սահմանագոտում դարձյալ լարվածություն է պահպանվում: Ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի զինատեսակներից երեկ երեկոյան կրակել է սահմանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Չինարի գյուղերի ուղղությամբ: Մեր տեղեկություններով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախ-ի թղթակցին հայտնել է, որ ոչ ինտենսիվ, բայց ադրբեջանական դիրքապահները կրակահերթեր են հնչեցնում բնակավայրի ուղղությամբ:
<<Մերթընդմերթ կրակում են: Մենք բոլորով հավաքված ենք գյուղի կենտրոնում, ոմանք թղթախաղով են զբաղված, ոմանք ամառային տապին գարեջուր են վայելում: Ամեն դեպքում, այստեղ ենք, որ Աստված մի արասցե կրակոց լինի, տեսնենք` ով օգնության կարիք ունի>>:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել