Pastinfo.am-ը գրում է.
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ օգոստոսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ արագությամբ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 5-10 մետրի:
Օդի ջերմաստիճանը 6-ից 8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Մասնավորապես՝ լեռնային շրջաններում առաջիկա գիշեր սպասվում է մինչև +14, իսկ ցերեկը՝ մինչև +27, նախալեռներում՝ գիշերն սպասվում է մինչև +19, իսկ ցերեկը՝ մինչև +35, Արարատյան դաշտում գիշերը մինչև +20 ցերեկը՝ մինչև +36, Սյունիքի հովտային շրջաններում՝ գիշերը մինչև +22, ցերեկը՝ մինչև +35, Արցախում՝ գիշերը մինչև +20, իսկ ցերեկը՝ մինչև +33 աստիճան:
Երևանում օգոստոսի 6-ին՝ երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, իսկ 7-ից 10-ն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երեկոյան ժամերին կդիտվի քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վրկ արագությամբ: Մայրաքաղաքում առաջիկա գիշեր կդիտվի մինչև +20, վաղը ցերեկը՝ մինչև +36, առաջիկա երեկոյան կդիտվի մինչև +29, իսկ և վաղը երեկոյան՝ մինչև +30 աստիճան:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/48121
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



