Նոր Զելանդիայում բնակվող դիմահարդար Էլիսոն Չեյզը վերջերս ստեղծագործական ոգեշնչման նոր աղբյուր է գտել: Նա ոգեշնչվել է «Գահերի խաղը» կինոնկարի կերպարներից: Այս ֆոտոշարքում ներկայացված աղջիկների դիմահարդարումը Էլիսոնի ձեռքի գործն է: Անգամ մի թռուցիկ հայացքը բավական է հասկանալու համար, որ այս մոդելների դիմահարդարումն արված է «Գահերի խաղը» կինոնկարի մոտիվներով: Էլիսոնը փորձել է դիմահարդարման և աքսեսուարների, օրինակ՝ վարդի, թագի, գլխազարդի շնորհիվ արտացոլել կինոնկարի կերպարներին բնորոշ բնավորության գծերը: Ուշագրավ է, որ լուսանկարներից մի քանիսում Էլիսոն Չեյզն ինքն է հանդես եկել որպես մոդել: Այս ֆոտոնախագծի շրջանակներում Չեյզը համագործակցել է լուսանկարիչ Մեթ Բարնսի հետ: Ստորև ներկայացված են այդ համագործակցության պտուղները:








Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



