1in.am-ը գրում է.
Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ով նախօրեին նշեց իր ծծնդյան 40-րդ տարեդարձը, հայտարարել է, որ դեռ մոսկովյան ակումբի հիմնական կազմում տեղ զբաղեցնելու հույս ունի: Ընդ որում, Բերեզովսկին փորձում է իրատես լինել և սթափ գնահատել իրավիճակը:
«Ես միշտ փորձում եմ սթափ գնահատել իրավիճակը: Արդեն երկրորդ տարին է լեգեոներ եմ համարվում: Այդ փաստը լուրջ խոչընդոտներ է առաջացնում հիմնական կազմում տեղ զբաղեցնելու ճանապարհին: Բայց ես պահպանում եմ լավագույն խաղային որակներս և միշտ պատրաստ եմ:
Չեմ կարող ասել, թե ռեզերվային դարպասապահի դերն ինձ լիովին բավարարում է: Կցանկանայի խաղադաշտում լինել և ավելի շատ օգտակար լինել թիմիս»,-«Спорт-экспресс»-ը մեջբերում է դարպասապահի խոսքերը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1392993.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել