Անկեղծ ասած ինձ և իմ նման շատերին բավականին անհանգստացրեց այն փաստը, որ Օգոստոսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսը նամակ է հղել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին` կոչ անելով ջանքեր գործադրել, որպեսզի երկրի իշխանությունների կողմից չվտանգվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Մի կողմից այս քայլը հիրավի Աստծոյահաճո քայլ է, բայց մյուս կողմից եթե նայում ես աշխարհիկ մարդու տեսանկյունից, ապա հասկանում ես, որ ադրբեջանցին մնում է ադրբեջանցի և կապ չունի թե նա հոգևոր հայր է թե, ոչ: Չէ, որ նրանց տեսակն է այդպիսին, նրանք խիղճ ասած բառը չգիտեն թե ինչ է, մեղմ ասած նրանք թքած ունեն այն հանգամանքի վրա, որ լարված իրավիճակի հետևանքով զոհվում են զինվորներ, խաթարվում է սահմանամերձ բնակչության խաղաղ կյանքը, չէ, որ իրենց համար մարդկային այս դժբախտությունները մեկ մանաթի արժեք չունեն: Մուսուլմանների համար/ մանավանդ ադրբեջանցիների և թուրքերի/ հասկանալի է միայն մի լեզու դա վախի լեզուն է: Նրանք երբեք ալտրուիզմով աչքի չեն ընկել և չեն էլ ընկնի, քանզի նրանց համար մարդ էակը ոչինչ է:
Ակամայից հիշեցի թուրք զորավարներից մեկի արած արտահայտությունը Իզմաիլի դարբասների մոտ՝-՛՛ ինձ մի ասեք թե ինչքան կորուստ է ունեցել թուրքական բանակը, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում, դուք ավելի լավ է ասեք ինչքան են զոհվել Սուվորովի բանակի մարդիկ…՛՛:
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=564021973710060&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել