Մի պահ պատկերացնենք, որ առաջնագծում զինվոր ենք, մի քանի ամիս է, ինչ համալրել ենք ՀՀ ԶՈՒ շարքերը, եկել ենք Հայրենիքի առաջ պարտքը կատարելու: Ասկյարների և մեր խրամատի տարբերությունը 50 մետր է, այսինքն այնքան, որ քար նետելը ավելորդ ջանք չի պահանջում: Տեղյակ ենք, որ հակառակորդի զինանոցում բացի СВД-ներից ու АК-ներից կան նաև ռուսական այլ, ավելի խոշոր տրամաչափի զենքեր: Մութ է, հրամկազմը բացատրել է, որ անգամ աննշան ճրագը՝ ճոխություն է: Շնչառությունը պահած և զգոնությունը լարած մինչև լուսաբաց պետք է սպասենք ևս 7 ժամ: Դույզն ինչ թոթափվելու համար մտովի գնում ենք տուն, հիշում խաղաղ և անամպ օրերը, մանկական չարաճճիությունները, անգամ առաջին սերը: Սակայն մի աննշան շրխկոցի դեպքում անմիջապես վերադառնում ենք օջախից՝ տեսողությունն ու լսողությունը լարած մթության մեջ փնտրելով ասկյարի շողքը(……
Ինչու եմ ասում: Չգիտեմ ինչ զգացողություն ունեցաք, բայց նման հոգեվիճակի մեջ մտածները չեն ընդունում նույնիսկ ռազմահայրենասիրական ելևէջներով համեմված վերլուծություն, քանի որ շատ լավ պատկերացնում են, որ ցանկացած, անգամ չնչին անզգույշ արտահայտություն կարող է վնասել առաջին հերթին հենց այդ տղերքին: Խաղաղության պահպանումը ռազմական գաղտնիք է ու եթե դրան չենք տիրապետում, պետք է քիչ խոսենք ու շատ լսենք պաշտոնական լրատվությունը՝ աղոթելով, որ դրանք ավետիս լինեն: Փառք սահմանագծում անքուն գիշերներ անցկացնող ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ!!! Հավերժ փառք հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած մեր նահատակներին!!!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahe.ghazaryan.923/posts/670091646412499?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել