iran_russia_flags1in.am-ը գրում է.

Ռուսաստանի և Իրանի իշխանությունները 5 տարի ժամկետով համագործակցության ընդլայնման մասին հուշագիր են ստորագրել: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մամլո ծառայությունը:

Կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնում, մասնավորապես կառուցման և վերակառուցման ոլորտում, էլեկտրոցանցային ենթակառույցների զարգացման ոլորտում:

Փաստաթուղթը ենթադրում է նաև ընդլայնված համագործակցություն նավթագազային համալիրում, ինչպես նաև մեքենաների, սարքավորումների, ժողովրդական սպառման և գյուղատնտեսական ապրանքների ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել