Imyerevan.com-ը գրում է.

Ամառային արձակուրդների թեժ շրջան է: Լավագույն ժամանակը փակվել օդափոխիչով հագեցած սառը սենյակում ու ինքնամոռաց տրվել ընթերցանությանը: Ճշտելու համար՝ ինչ են կարդում երևանցիները, զրուցեցինք Երևանի գրեթե բոլոր գրադարանների աշխատակիցների հետ: Հարցրեցինք՝ որոնք են 5 ամենաընթերցվող գրքերը։

Հայաստանի ագային գրադարան, Տերյան 72
1. Լևոն Խեչոյան «Խնկի ծառեր»
2. Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
3. Հրանտ Մաթևոսյան «Սպիտակ թղթի առջև»
4. Պաոլո Կոելյո «11 րոպե»
5. Համո Սահյան «Երկերի ժողովածու»

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան, Տերյան 42/1
1. Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
2. Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթանակի կամար», «3 ընկեր»
3. Պաոլո Կոելյո «11 րոպե», «Ալքիմիկոսը»
4. Ջեյն Օսթին «Հպարտություն և նախապաշարմունք»
5. Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»

Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարան, Նալբանդյան 4/1՝
1. Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն», «Սերը ժանտախտի օրերին»
2. Էմիլ Զոլա «Թերեզ Ռաքեն»
3. Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթանակի կամար», «3 ընկեր»
4.Պաոլո Կոելյո «11 րոպե», «Ալքիմիկոսը»
5. Աշոտ Աղաբաբյան «Մենակը»

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի մասնաճյուղեր
Թիվ 15 գրադարան՝ Սայաթ–Նովայի 37
1. Վիկտոր Հյուգո «Փաիրիզի Աստվածամոր տաճարը»
2. Ալբեր Քամյու «Ժանտախտ», «Օտարը»
3. Պաոլո Կոելյո «11 րոպե», «Ալքիմիկոսը»
4. Ֆրանց Կաֆկա «Դղյակը», «Դատավարություն»
5. Թեոդոր Դրայզեր «Հանճարը»

Թիվ 21 գրադարան, Բաղրամյան 20
1. Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
2. Ալբերտ Քամյու «Ժանտախտ»
3. Ջորջ Բայրոն պոեմներ
4. Վիլյամ Սարոյան ամեն ինչ
5. Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրականություն

Թիվ 27 գրադարան, Նորքի 5–րդ փ. 65 ԱՀԿ–ի շ.
1. Գաբրիել Գարսիա Մարկես «100 տարվա մենություն»
2. Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթանակի կամար», «3 ընկեր»
3. Ալեքսանդր Դյումա «Կամելիազարդ տիկինը»
4. Ֆ. Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբի»
5. Հայ դասականներ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել