Araratnews.am-ը գրում է.
Խորվաթական ՌՕՈւ-ին պատկանող սովետական արտադրության ՄիԳ-21 կործանիչ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Զագրեբից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լոմնիցա քաղաքի մոտ: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով Խորվաթիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին:
Տեղական աղբյուրները հաղորդում են, որ օդաչուն հասցրել է կատապուլտով դուրս նետվել, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել