Այո, Վրաստանն այս և թերևս նախորդող մի քանի տարիներին շարունակում է հայերիս կողմից ամենանախընտրելի հանգստավայրը մնալ: Մենք ճամպրուկներս հավաքած փութում ենք Սև ծով վայելելու բերկրալի ու սպասված հանգիստը և մի քանի օրով ծովի ալիքներին տրվելու:
Ինչո՞ւ ենք նախընտրում Վրաստանը մյուս երկրներից: Պատասխանը պարզ է. այն մոտ է մեզ, հետևաբար ճանապարհածախսը քիչ է (գնացով 12-18000դրամ անձի համար մեկ ուղղությունը), հյուրանոցներն էժան են (օրեկան 10-15 դոլլար միջինում), սնունդը նույնպես մատչելի է ( նորմալ սնվելու դեպքում կարելի է օրեկան անձի համար ծախսել 15-20 դոլլարի կարգի գումար), տեսարժան վայրերը չափից շատ են, եկեղեցիներ, նոր-եվրոպական ոճի շինություններ, այգիներ, հանգստյան գոտիներ... մի խոսքով այն ամենն ինչ հարկավոր է ստանդարտ տուրիստին: Ստացվում է, որ ընդամենը 1000 դոլարով 4 հոգանոց ընտանիքը կարող է իրեն 7-10 օրօվ բավական բարձր որակի հանգիստ թույլ տալ Սև ծովի իր նախընտրած լողափում:
Վրաստան այցելածների թվով առաջատարն է Թուրքիան` 107%-ով ավելի զբոսաշջիկ է այցելել այս տարի: Երկրորդ տեղում է Ադրբեջանը, իսկ երրորդ տեղում` Հայաստանն է: Վրաստան այցելել է 408,109 հայ, ինչը 22%-ով ավելին է քան նախորդ տարում: Ի դեպ 2012 թվականի վերջին յոթ ամիսների ընթացքում, համեմատած 2011 թվականի նույն ժամանակահատվածի հետ, Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը աճել է 54%-ով: Վրաստան են այցելել Եվրոպայից, ԱՄՆ-ից, ինչպես նաև Ռուսաստանից: Հետաքրքրական է, որ չնայած ռուս-վրացական մեղմ ասած ոչ բարիդրացիական հարաբերություններին` Ռուսաստանից Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 81%-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել